fbpx
Կրթություն

Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի բակալավրի 2021/2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների:

ՀՀ բուհերը, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական, ոչ պետական, բոլոր դիմորդների համար նախատեսվում է ապահովել ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում, կամ թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից:

Ներկայում վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագի­տու­թյունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշով նշված առար­կաների համար` որպեu մրցութային գնահատական, դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեu­տատի կամ ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահա­տականը, իսկ դրա բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ