fbpx
Առողջապահություն

Լիտվայից ժամանած բուժաշխատողները և փորձագետները Հայաստանում կմնան 14 օր

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ Լիտվիայից Հայաստան են ժամանել բժիժկներ և փորձագետներ:

«Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում #Լիտվա’յից #Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։

Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:

Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։

Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4577696548923172?__xts__[0]=68.ARAjt_i835RH9tyEayCzVIuNW2jk52L0mhFIxw-6lTzCIoXdz-2jAFXXPgZZSVgY1OzSbHlW5-zTe3zdeuupd3hDGBUg1i7ni_0us8CoBG_B9yulv-x84j7ZCPHUh9dbkZ7pmfkckebDOjUMAOVkFN6ic5mcDSUWniZahTPPQ5S3dqYZTJ8aFfnE7jvg9s6VZdvH2ZcMeIcgEbtk-E5j2M2CrsGhjnC9Mfu9BROVx6Q7UNqE8-4Aj9gExwHp8rWyzP2lcOwxJCyXgYJKJ7sXAhEXlHzCKb0pWA8wrULo2i2jynKR2-QWdFB1JyW8eNxDWwPImtAQ6W7u9LHKpveB3TEpQPhv6YBHF1t-rh5YTG5U8ndo01Nq36559qEmHiLcowH8sF9ssVDbMdhiSK6ZrrvNOmEcH7q5ylgg192BtaACjsH2NqaGVfnoqh2JWmj07lgYNa93N4iJrkXuT8in2M_aSL7JUbERyDAxseDL8VBd9Edt6BK9wA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ