Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակովղ Լուկա Յովիչը խոսել է իր ապագայի մասին:
Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար իսկական պայքար են սկսել եվրոպական ակումբները: Սերբ ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Բարսելոնան», «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին»: Խաղացողի հրաժարագինը կազմում է 45 մլն եվրո:
«Մեծ պատիվ է, որ նման ակումբները հետաքրքրվում են իմ ծառայություններով:
Այս պահին երջանիկ եմ «Այնտրախտում» ու չեմ պլանավորում հեռանալ: Այժմ կենտրոնացած եմ ակումբում իմ ելույթների վրա. դա իմ գլխավոր խնդիրն է»,- Յովիչի խոսքը մեջբերում է weaintgotnohistory-ն:
Յովիչը Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն է` խփած 14 գոլով:
Հաղորդում է armsport.am-ը։