Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու երգչուհի Քեթի Փերրին հայտարարել են նշանադրության մասին: Հայտնի է, որ Բլումը իր սիրեցյալին առաջարկություն է արել հենց Սիրահարների տոնի օրը:
Երգչուհին իր նշանադրության մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա հրապարակել է լուսանկար, որում երևում է նշանադրության մատանին:
Ուրախալի լուրի մասին հրապարակում է արել նաև Քեթի Փերրիի մայրը՝ Մերի Հադսոնը:
«Տեսեք, թե ով է Սուրբ Վալենտինի օրը նշանադրվել»,- գրել է երգչուհու մայրը:
https://www.instagram.com/p/Bt5gRBDHNZl/?utm_source=ig_embed

