Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) իշխող կոալիցիային պատկանող մի խումբ պատգամավորներ դեմ են արտահայտվել Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելուն՝ էսկալացիայից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։
Ծանր սպառազինության մատակարարմանը չհամաձայնողների թվում են Բունդեսթագի մի քանի պատգամավորներ, որոնք ստորագրել են կոչը, ինչպես նաև Բրեմենի կառավարության նախկին ղեկավար Կարստեն Ցիլինգը և Դորտմունդի քաղաքապետ Թոմաս Վեստֆալը։ «Պատերազմի շարունակությունը միայն կբերի ավելի շատ մահվան և ավերածությունների։ Մեզ անհրաժեշտ է շուտափույթ հրադադար, սա մեկնարկային կետ կծառայի համապարփակ խաղաղ բանակցությունների համար»,- ասել են նրանք։
Խմբի անդամների կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական բարելավում հնարավոր է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռանալուց հետո։
Քաղաքական գործիչները վստահ են, որ զենքի յուրաքանչյուր առաքում պետք է կշռադատել ու մտածել։ Նրանք կոչ են արել սահմանել «կարմիր գիծ», որի հատումը կարող է ընկալվել որպես մուտք դեպի հակամարտություն։ Պատգամավորների կարծիքով՝ ոչ թռիչքային գոտիների ստեղծումը, մարտական տանկերի կամ կործանիչների մատակարարումը «անշուշտ կանցնի այս գիծը»։