Հայաստանում անհրաժեշտ է ուժերի համախմբման գեներացիա իրականացնել

Ամենադիտվածներ

Հայաստանում անհրաժեշտ է ուժերի համախմբման գեներացիա իրականացնել

Հայ ժողովրդին բոլորը համարում են անկիրթ, անհաղորդ, անհետաքրքիր ընտրազանգված, սպառող և ապրիորի պարտված են զգում ու ընդունում իրենք իրենց կամայական հանրային մրցապայքարի մեջ՝ լինի դա ընտրություններ, քաղարշավներ, դեբատներ, մեդիադաշտ, թե այլ հարթություն: Բոլորն, այդ թվում և ժողովուրդն ինքն իր մեծամասնությանը համարում է անպիտան մասսա, որին տարիներ շարունակ նպաստել են հակաիշխանությունները և ցայսօր հրամցվում է տարբեր կողմերից: Սա հիմնական ներքաղաքական խնդիրն է, որի հետևանքով բոլորը փակվել են իրենց շրջանակների մեջ, իրենց համարում են ամենագետ, ամենաստեղծարար, ամենաամենաները ու անհաղորդ են դարձել սեփական ժողովրդի հետ՝ հնարավորություն տալով կառավարություններին ու հակաիշխանություններին, և նրանց կառավարող ռուսական կողմին մանիպուլացնել ժողովրդին:

Հայ ժողովրդից թաքցվում է Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից վարվող քաղաքականությունը: Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, միգուցե այլոց հետ էլ ավելի բաց և պարզ քննարկումներ են իրականացնում, քան սեփական ժողովրդի հետ: Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը անկում է ապրել, միայն սոցիալական ու ֆինանսական ոլորտներին առնչվող հարցերն են ներկայացվում բաց ձևով, ինչպես նաև տրամաբանությունից ու արդյունավտությունից զուրկ օրենքների ու որոշումների նախագծերը, սակայն դրանք առավելապես կրում են պրոպագանդիստական բնույթ:

Միառժամանակ քաղաքական ուժերի կողմից հայտարարված ծրագրերը չեն իրականացվում, որի հետևանքով ժողովուրդը հետաքրքրությունը կորցրել է նրանց հանդեպ և արդարությունը փնտրում է բոլորի մասին բացասական արտահայտվող, բոլորին հայհոյող, բոլորից բողոքող, բոլորին վարկաբեկող անհատների տիրույթում՝ նպաստելով կործանարար տեղապտույտին, որի մեջ մեզ միտումնավոր ներքաշել է քաոսի մեջ մասնակի քաոս ստեղծող ռուսական կողմը: Հակաիշխանությունները նպաստում են բացառապես կառավարություններին մնալ ստվերում և կատարել մասնակի կառավարելի քաոսի պահպանման պատվերը:

Հայաստանում անհրաժեշտ է ուժերի համախմբման գեներացիա իրականացնել հնարավորինս շուտ: Բոլոր շահագրգիռ կողմերն ունեն իրենց շահերն ու հակասությունները, սակայն դրանք հաշվարկող ու քայլերի գնացող ազդեցիկ միավորումներ դեռևս չեն գոյացել: Դրան նպաստող աշխատանք է պետք իրականացնել և մեծ սպասում ունենալ հանրային մասնակցության և աջակցության, որն ինչ-որ պահից փորձելու են խոչընդոտել տարատեսակ ձևերով ու եղանակներով քաոսի մասնակիցները:

Անդունդից դուրս գալու մեկ ձև կա: Նախ գիտակցել գոյություն ունեցող քաոսի և դրա ներսում գոյացրած կառավարելի քաոսի մասին: Այդ ամենը տեսնողները և դրանից դուրս գալու կամք, ժամանակ ու միջոցներ ունեցողները պետք է հավաքվեն իրար հետ և որոշումներ կայացնեն Հայաստանի ճակատագրի մասին՝ մերժելով արտաքին ուժերին, որոնք որևէ մասնակցի կխոստանան պաշտոն, կխոստանան իշխանություն կամ խոստում՝ նպաստելու դրան, միառժամանակ չմերժելով գործընկերությունն ու հնարավոր դաշնակիցներ շահելուց համագործակցումը հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների:

Մենք պարտավոր ենք Արցախի ու Հայաստանի հետ վարվող քայքայիչ քաղաքական գործընթացների վրա ազդել ու ռեսուրս գեներացնել՝ կասեցնելու համար, որի պարագայում կունենանք համաժողովրդական աջակցություն: Իսկ վերջնական նպատակը պետք է սահմանվի միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, այդ թվում և Հայաստանի Հանրապետության կողմից:

Նարեկ Այվազյան 

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();