fbpx
Աշխարհ

Բուրջանաձեն ափսոսում է ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու համար

Վրաստանում ափսոսանք են հայտնել ԱՊՀ-ն (Անկախ պետությունների համագործակցություն) լքելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Известия-ն, այդ երկրի նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը ոչինչ չի շահել՝ կազմակերպությունից դուրս գալով:

Ըստ նրա՝ նման որոշման հիմնական պատճառը եղել է ցույց տալը, որ իրենք կարողանում են լքել Ռուսաստանի մասնակցությամբ հարթակը։

«Դա պարզապես քաղաքական քայլ էր, որը ցույց տվեց, որ, ահա, մենք դուրս եկանք այն միջավայրից, որտեղ Ռուսաստանը դոմինանտ տեղ է զբաղեցնում:

Քաղաքականության մեջ նման որոշումները որևէ լավ բանի չեն բերում:

Ինչ վերաբերում է վնասին, դա բանակցությունների հարթակ էր, դա հնարավորություն էր տալիս հանդիպելու ռուս գործընկերների հետ, ԱՊՀ մյուս երկրների գործընկերների հետ»,- ասել է նա:

Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ այդ հարթակը միջոց էր՝ մյուս երկրների հետ կապ հաստատելու ու բարդ իրավիճակներում աջակցություն ստանալու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ