Աշխարհ

Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին կիրակի հայտնել է AFP-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աբյուրին:

Նրանց տվյալով՝ կիրակի առավոտյան զինված անձինք հարձակվել են երկրի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի վրա և կրակ բացել բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, երկուսը ստացել է լուրջ վնասվածքներ: Միջադեպը որակվում է, որ միջադեպը համարել են ահաբեկչություն:

2015 թվականից սկսած Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջաններն իսլամիստների կողմից հաճախ են հարձակման ենթարկվում: Վերջերս զինյալները սկսել են հարձակումները նաև երկրի արևմուտքում և արևելքում` Բենինի և Տոգոյի սահմանին մոտ գտնվող տարածքներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ