Սեպտեմբերի 11-ին ԵՄ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել կազմակերպության ընթացիկ տարվա բյուջեն 168,7-ից մինչև 174,9 մլրդ եվրոյի հասցնելու վերաբերյալ: Այս նախագծի նպատակը COVID-19 համաճարակի դեմ պայքարին ուղղված նախագծերի ֆինանսավորումն է:
«ԵՄ-ի խորհուրդը հավանություն է տվել է 2020 թվականի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում Եվրամիության բյուջեի ավելացմանը 6,2 մլրդ եվրոյով», – ասված է հայտարարության մեջ:
Պատվաստանյութի համար որպես կանխավճար վճարվելու է 1,09 մլրդ եվրո, իսկ 5,11 մլրդ եվրոն ՝ համաճարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը:
Եվրահանձնաժողովը վեց դեղագործական ընկերությունների հետ բանակցություններ է վարել իրենց մշակած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման շուրջ: