Կաֆու. ՊՍԺ-ն կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Ամենադիտվածներ

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կարծում է, որ «Պարի Սեն Ժերմենը» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ:

«1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորություն ունեն, և նշանակություն չունի՝ այդ թիմերի աստղերը վնասվածքներ ունե՞ն, թե՞ ոչ:

Իհարկե, «Պարի Սեն Ժերմենը» զգալու է Նեյմարի բացակայությունը: Նա անհավանական ֆուտբոլիստ է, սակայն եթե նայենք ՊՍԺ-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ցուցադրած խաղին, կհասկանանք, որ փարիզյան թիմը եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունի: Ամեն դեպքում, Նեյմարի հետ մրցաշարում հաղթելու հնարավորությունները մեծանում են»,- Կաֆուի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 6-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ