fbpx
Աշխարհ

Առնվազն 15 մարդ է զոհվել Իդլիբում տեղի ունեցած պայթյունից

Առնվազն 15 մարդ Է զոհվել փետրվարի 18-ին Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN Turk հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ հօդս Է ցնդել ականապատված երկու ավտոմեքենա: Պայթյունները որոտացել են Իդլիբ քաղաքի կենտրոնի Էլ Կուսուր փողոցում: Տուժել Է առնվազն 30 մարդ:

Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ