Օտտավան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Խրիստի Ֆրեյլենդը: Նախարարն այս որոշումը պատճառաբանել է հունիսի վերջին Կանադայի դիվանագետների վիզաների ժամկետի ավարտով։ Հաղորդում է «Կոմերսանտը»:
«Այս ամսվա վերջին կանադացի դիրվանագետներն այլևս չեն կարողանա (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի ռեժիմի ժամանակ դիվանագիտական հավատարմագրում ստանալ և նրանց վիզաների ժամկետը կավարտվի: Այդ պատճառով մենք այլ տարբերակ չունենք, քան այս պահից դադարեցնել Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը»,— ասվում է Ֆրիլանդի հայտարարությունում:
Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին լեգիտիմ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Մեքսիկան: ԱՄՆ-ն, Կանադան, Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ, ներառյալ Բրազիլիան և Արգենտինան, և ԵՄ երկրների մեծամասնությունը աջակցում է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Մադուրոն հայտարարել է, որ չի հեռանա պաշտոնից մինչև իր ժամկետի ավարտը՝ 2025 թվականը:
Անցյալ շաբաթ Խուան Գուայդոն The Washington Post-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ մայիսի սկզբին վենեսուաելայկան բանակը ընդդիմության կողմը գրավելու փորձը տապալվել էր: Այժմ քաղաքական գործիչը պատրաստ է համաձայնել երկիր ռազմական ներխուժման հետ, եթե ԱՄՆ-ը դա անհրաժեշտ համարի: