fbpx
Աշխարհ

Կանադայից պատվիրակություն կժամանի Հայաստան

Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության՝ դեպի Հայաստան առաջին այցը, հայտնում են Կանադայի դեսպանությունից:

«Պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։

Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։

Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, տեղում ուսումնասիրել հայ-կանադական համագործակցությունը խորացնելու եղանակներ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ