Դենիս Սուարեսը ակումբը փոխելու ցանկություն է հայտնել:
«Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից» և խաղալ: Միևնույն ժամանակ իմ նպատակը Լա Լիգայում մնալն է: Արդեն երկու ամիս է՝ Բարսելոնայում եմ և ապաքինվում եմ վնասվածքից:
Ակումբից ինձ ոչ ոք ոչինչ դեռ չի ասել»,- Սուարեսի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Նշենք, որ Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
