Դենիս Սուարես
Ցանկանում եմ հեռանալ Բարսելոնայից. Դենիս Սուարես
Դենիս Սուարեսը ակումբը փոխելու ցանկություն է հայտնել: «Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից» և խաղալ: Միևնույն ժամանակ իմ նպատակը Լա Լիգայում մնալն է: Արդեն երկու ամիս է՝ Բարսելոնայում եմ և ապաքինվում եմ վնասվածքից: Ակումբից ինձ ոչ ոք ոչինչ դեռ չի ասել»,- Սուարեսի խոսքը մեջբերել է Goal.com-ը: Նշենք, որ Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Մխիթարյանն ու Սուարեսը կարող են մասնակցել Հադերսֆիլդի դեմ խաղին․Էմերի
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հադերսֆիլդ քաղաքի «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում կհյուրընկալվի տեղի համանուն թիմին: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Դենիս Սուարեսի` խաղին մասնակցելու հնարավորության մասին: «Մխիթարյանը լիովին պատրաստ չէր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: Մ23 թիմի հետ հանդիպում և մարզումներ անցկացնելուց հետո, կարծում եմ, որ Հենրիխը կարող…
Ցանկանում եմ «Արսենալ»-ի հետ հաղթանակ տոնել Եվրոպա Լիգայում. Սուարես
«Արսենալ»-ի նորեկ Դենիս Սուարեսը խոսել է անգլիական ակումբում իր նպատակների և սպասելիքների մասին: «Եկել եմ «Արսենալ», որպեսզի շատ խաղաժամանակ ստանամ և օգնեմ թիմին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել: Բացի այդ, կցանկանայի հաղթել Եվրոպա Լիգայում: Ինչո՞ւ ոչ: Արդեն հաղթել եմ այդ մրցաշարում, երբ հանդես էի գալիս «Սևիլիա»-ում: Շատ կցանկանայի կրկնել այդ հաջողությունը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «զինագործներ»-ի…
Դենիս Սուարեսը տեղափոխվեց Արսենալ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը կարիերան կշարունակի «Արսենալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: Իսպանացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձաճարով հանդես կգա «զինագործներ»-ի կազմում: Ամռանն անգլիական գրանդը հնարավորություն կունենա ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը: Հիշեցնենք, որ Սուարեսը նախկինում հանդես է եկել Ունայի Էմերիի գլխավորությամբ, երբ վերջինս աշխատում էր «Սևիլիա»-ում: Հաղորդում է sportal.am-ը։
Դենիս Սուարեսի՝ Արսենալ տեղափոխությունը խափանվել է. ESPN
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ «Արսենալ» տեղափոխությունը խափանվել է: ESPN-ը հաղորդում է, որ կատալոնական և լոնդոնյան ակումբները չեն կարողացել համաձայնության հասնել ֆուտբոլիստի տեղափոխության պայմանների շուրջ: «Բարսելոնան» պնդել է, որ վարձակալության պայմանագրում տրանսֆերը գնելու վերաբերյալ պարտադիր կետ լինի, իսկ «Արսենալը» հրաժարվել է այդ պայմանից: Ընդ որում, ավելի վաղ Դենիս Սուարեսը «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ զրույցում…
Բարսելոնան Դենիս Սուարեսին հանել է Սևիլիայի հետ խաղի հայտացուցակից
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կմցրի «Սևիլիայի» հետ: «Կապտանռնագույնները» երեկ ներկայացրել էին թիմի հայտացուցակը, որտեղ եղել է նաև կիսապաշտպան Դենիս Սուարեսը: Այսօր կատալոնացիների մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սուարեսը դուրս է մնացել հայտացուցակից և նրա փոխարեն ընդգրկվել է Կևին-Պրինս Բոատենգը: Բրիտանական ԶԼՄ-ներն արդեն խոսում են այս մասին: Ըստ նրանց` իսպանացու` հայտացուցակից դուրս…
Հենրիխ Մխիթարյանը կարող է «Արսենալից» տեղափոխվել «Զենիթ»
Դենիս Սուարեսի պոտենցիալ տրանսֆերը դուրս կհանի Հենրիխին Ունայի Էմերիի պլաններից: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմը: Այդ մասին հաղորդում է vivaronews.com-ի լրագրող Հրաչ Խաչատրյանը: «Հետաքրքրություն կա նաև Ռուսաստանից: «Զենիթին» հետաքրքրում է Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է Խաչատրյանը Թվիթերում: Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում նախորդ տարվա հունվարից: 2018-19թթ. մրցաշրջանում Հենրիխն…
Մխիթարյանի հնարավոր հեռացումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, իտալական «Միլան»-ը: Եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում Դենիս Սուարեսը «Բարսելոնա»-ից տեղափխվի «Արսենալ», ապա Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան ակումբից: Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Նշենք նաև, որ հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:
Մխիթարյանը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում
Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում…









