fbpx
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF ) գործկոմն ընդունել է կազմակերպության նախագահ, հունգարացի Թամաշ Այանի հրաժարականը։

Սկանդալային պատմության պատճառով Այանը 90 օր հեռացվել էր պաշտոնից։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար էր դարձել Ուրսուլա Պապանդրեան։

IWF- ն շնորհակալություն է հայտնել Թամաշ Այանին` ավելի քան չորս տասնամյակ ծանրամարտում աշխատելու, մասնավորապես, վերջին շրջանում ՄՕԿ –ին և համաշխարհային հակադոպինգային գործակալությանը չափորոշիչներին համապատասխան հակադոպինգային ծրագիր տրամադրելու համար։

Այանը 81 տարեկան է, IWF- ն ղեկավարում էր 2000 թվականից։

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ