Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասախնել է լրագրողի այն հարցին, թե ինչու է ծափահարել Նիկոլ Փաշինյանին, երբ պատերազմից հետո ունենք այսքան զոհեր ու վատ իրավիճակ:
«Ծափահարում էի, որովհետև Արցախն ու Հայաստանը ապագա ունեն։ Եթե կա մարդ, որը մտածում է, որ Արցախն ու հայստանը ապագա չունի, հաջողություն բոլոր այդ մարդկանց»,-ասաց նա:
Հարցին, թե Թուրքիայի հետ պագա տեսնում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Թուրքիայի հետ ապագա ունեցել են և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել. «Մենք ոչ մի բան չենք արել: Դրա պատասխանը դահլիճում հնչեց»:
Տեսանյութը՝ News.am-ի։
