Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ:
Հայտնենք, որ Ֆրևոլայի մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից, իսկ Արման Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Հակպարաստը չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։
Այս մասին տեղեկանում ենք sport-express-ից։