fbpx
Քաղաքականություն

Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Պետրոսյան

Այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ավելի ճիշտ չէր լինի՞ մանդատը դնել նոր դուրս գալ ԲՀԿ-ից, որովհետև այդ մանդատը ստացել է Ծառուկյանի շնորհիվ նշեց՝ ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետև մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կազմում, ամեն մեկս մեր հեղինակությամբ նպաստել է այդ ամենին:

«Այնպես չի, որ ես փողոցում ընկած եսիմ ով էի, կամ էլ «Գինդ» թերթով հայտարարություն էի տվել, որ ինձ աշխատանք տային, ու Ծառուկյանն էլ ինձ աշխատանք էր տվել: Մենք բոլորս ենք նպաստել այդ ձայներին: Ես փողոցում ընկած բոմժ չեմ եղել, որ ինձ բերեին տային պատգամավոր: Ես անցյալ եմ ունեցել, հազար ու մի պաշտոն եմ ունեցել: Թող մտածեն այն մարդիկ, որոնք անցյալ չունեն: Այդպես մի անցյալ չունեցող մեկն էլ ասել էր՝ Պետրոսյան Գևորգը կարմիր գծերն անցել է, Պետրոսյան Գևորգն էլ որոշեց կարմիր գծերը կարգին անցնել»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ