Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Դրանք հերյուրանքներ են, տարածում են, որ ԲՀԿ-ի ձայներից տանեն: Գիտեք Ծառուկյանի պահվածքն էլ, դուխն էլ, խոսքն էլ, որ իր ա խոսքը խոսք ա, և իմ պատիվը, իմ խոսքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, դա բացառված ա, որ ես միանամ «Իմ քայլ»-ի հետ»,- նշեց նա։