Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
Բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցում ԱՄՆ դիրքորոշումը. Փաշինյանը՝ Բայդենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման,…
Վարչապետի աշխատակազմից մեկնաբանել են ԼՂ-ի իշխանությունների հետ շփումները դադարեցնելու մասին լուրերը
Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Նշված լուրերին անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով…
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նա չի ներկայացրել որևէ շարժական կամ անշարժ գույք, չունի թանկարժեք իրեր։ Փոխարենը վարչապետի հայտարարագրում ներկայացված են դրամական շարժերը։ Ըստ այդմ՝ նա բանկային հաշիվներում տարվա սկզբին ներկայացրել է 614 դրամ, որը տարվա վերջին…
Երեկվանից զրոյացվել է անցանելիությունը և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումը ԼՂ. ՀՀ վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարման արգելափակումը ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նախորդ ամսվա ընթացքում Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է նաև այդ անցանելիությունը,…
Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հույս ունեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա, առավել ևս այն բանից հետո, երբ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը. սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են…
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի այցը Մոսկվա կլինի եռօրյա։ Նա Սոչիում կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին։
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին։ ««Մաղթում ենք ամենայն հաջողություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատու առաքելության մեջ»,- ասված է ԱԳՆ շնորհավորական ուղերձում։ ՄԱԿ ԱԽ 2024-2025 թթ. ոչ մշտական անդամներ են ընտրվել Սլովենիան, Ալժիրը, Սիեռա-Լեոնեն, Կորեայի Հանրապետությունը, Գայանան:
2022-ին 446 հազար դոլար գումար ենք փոխանցել մի քանի երկրում ՀՀ դեսպանությունների շենքերի վերանորոգման համար. Միրզոյան
«Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության նկատմամբ ունենք 200 հազար եվրո պարտք, և, ըստ այդ պարտքի մարման ժամանակացույցի, այն մարվելու է 2025 թվականին»: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա նաև նկատեց, որ այդ պարտքը 10 միլիոն դոլարից դարձել է…
Փաշինյանը մեկնում է Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարարողությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 18։00-ին Անկարայի նախագահական նստավայարում: Թուրքական կողմի հրավերով՝ Անկարա է մեկնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջին անգամն է, որ Հայաստանը մասնակցում է պետության ղեկավարի մակարդակով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ 2014-ի օգոստոսի…
Փաշինյանը հայտնել է, թե ինչու գործող իշխանությունը չի կարողացել խուսափել պատերազմից
2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական…
Նախորդ տարի գործազրկությունը 15,5 տոկոսից նվազել է 13 տոկոսի. վարչապետ
2022-ին գործազրկությունը նվազել ու կազմել է 13 տոկոս 2021 թվականի 15,5 տոկոսի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018-ի նկատմամբ 2022-ին գործազրկությունը նվազել է 6 տոկոսային կետով: 2018-ին գործազրկությունը եղել է 19 տոկոս: Ընդ որում 2022-ի երրորդ…
Հանրապետության տոնը՝ Սարդարապատի հուշահամարիում (ուղիղ)
Հանրապետության տոնը՝ Սարդարապատի հուշահամարիում:
Փաշինյանի և Պուտինի ամբողջական խոսքը երկկողմ հանդիպման բացման ժամանակ
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը ներկայացրել է 2 երկրների առաջնորդների խոսքը երկկողմ հանդիպման բացման ժամանակ: Իր խոսքում Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի ընկերներ, Հարգելի Նիկոլ Վովայի, Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ բոլորիդ Մոսկվայում, Ռուսաստանում: Շնորհակալ եմ, որ Դուք ակտիվ մասնակցություն…
Այսօր Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթնաժողովին սպասվում է 2 փաստաթղթի ընդունում
Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով: «Կոմերսանտ»-ը գրում է՝ «գագաթնաժողովի արդյունքում, ամեն դեպքում, Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունվի առնվազն երկու փաստաթուղթ»։ Հրատարակության համաձայն՝ «այդ փաստաթղթերի համակարգումը տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները, որը վերաբերում…
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է․ Ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 36-ը չի զեկուցվում, եւս երեք հարց գաղտնի է: Նշենք, որ կռավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ…















