Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում…
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, Բելառուսի նախագահի նստավայրում ՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։Բելոռուսի նախագահը…
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ…
ՀՀ վարչապետը Ցյուրիխում հանդիպել է գործարարներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շվեյցարիայում է։Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող…
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը: Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ…
Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հայաստանի նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը հաստատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար», – ասվում է հրամանագրում։
Հակոբ Արշակյանը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,- ասված է հրամանագրում:
Զոհրաբ Մնացականյանը վերանաշանակվեց ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասվում է հրամանագրում։
Ֆելիքս Ցոլակյանը վերանշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար
Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը կրկին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասվում է հրամանագրում։
Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար
Հայաստանի նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար», – ասված է նախագահի հրամանագրում։
Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:
Արսեն Թորոսյանը վերանշանակվեց
Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։
Արտակ Զեյնալյանը վերանշանակվեց արդարադատության նախարար
Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արտակ Զեյնալյանը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», – ասվում է հրամանագրում։














