Կառավարություն

Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։

  • Կառավարության որոշմամբ՝ «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղին հողատարածք է տրամադրվել

    Կառավարության որոշմամբ՝ «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղին հողատարածք է տրամադրվել

    Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ա. Արզումանյան 5 հասցեում գտնվող 14 մլն 744 հազար 760 դրամ կադաստրային արժեքով 0,21185 հա հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Բարձրագույն կրթության Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» Երևանի մասնաճյուղին: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

  • Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին

    Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին

    Կառավարության որոշմամբ Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հանրապետական բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝ -Մինչև 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց -Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության…

  • Նիկոլ Փաշինյանը Դավոսում. «Կերտելով ժողովրդավարության ապագան» քննարկում (տեսանյութ)
  • Վերելակների արտադրություն Կոտայքի մարզում

    Վերելակների արտադրություն Կոտայքի մարզում

    Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել…

  • Գեղամ Գևորգյանը` Գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Գեղամ Գևորգյանը` Գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ», – նշված է վարչապետի որոշման մեջ։

  • Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների առաջին փոխնախարար է նշանակվել

    Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների առաջին փոխնախարար է նշանակվել

    Վարչապետի որոշմամբ, Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ», – նշված է վարչապետի որոշման մեջ։

  • Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը

    Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը: «2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է…

  • Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են

    Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են

    ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:

  • Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

    Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային: Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի…

  • ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

    ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

    Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում…

  • ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին

    ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին

    ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, Բելառուսի նախագահի նստավայրում ՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։Բելոռուսի նախագահը…

  • Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ

    Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ…

  • ՀՀ վարչապետը Ցյուրիխում հանդիպել է գործարարներին

    ՀՀ վարչապետը Ցյուրիխում հանդիպել է գործարարներին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շվեյցարիայում է։Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող…

  • Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

    Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: