Կառավարություն

Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։

  • Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

    Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:…

  • Կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար

    Կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար

    ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ֆեյսբուքյան էջից։ Ինչպես նշել է պատգամավորը, վերակառուցման մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրյա շինարարական ընկերությունները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 21-ն է։ Ծրագրի արժեքը 175,000,000 ՀՀ դրամ է (մոտ կես միլիոն…

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել. վարչապետը՝ Բլինքենին

    Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել. վարչապետը՝ Բլինքենին

    Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք…

  • Մյունխենում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրաքի վարչապետը

    Մյունխենում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրաքի վարչապետը

    Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես…

  • Կառավարությունը Փարիզում ՀՀ դեսպանության համար ավելի քան 23 մլն եվրոյով շենք կգնի

    Կառավարությունը Փարիզում ՀՀ դեսպանության համար ավելի քան 23 մլն եվրոյով շենք կգնի

    ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նախագիծը ներառված է ՀՀ կառավարության` փետրվարի 15-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։ Ըստ նախագծի՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի…

  • Արտգործնախարարությունը ամփոփել է Արարատ Միրզոյանի այցը Հաագա

    Արտգործնախարարությունը ամփոփել է Արարատ Միրզոյանի այցը Հաագա

    Ամփոփելով անցնող շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հագեցած օրակարգով այցը Հաագա, արտգործնախարարությունը արձանագրում է․ Միջազգային քրեական դատարանում կայացավ դատարանին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի կողմից ՄՔԴ մյուս՝ 123 անդամ երկրների դրոշների կողմից բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։ Նախարար Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Արբիտրաժի մշտական դատարանի…

  • Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

    Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

    Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- նշված է պատասխանում։ Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ այս…

  • Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա

    Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա

    Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ավելի ճշգրիտ տեղեկություններ լինելու դեպքում արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն կտարածի: Հարցին՝ ադրբեջանական կողմի հետ խաղաղության պայմանագրի 3 համաձայնեցված սկզբունքները վերահաստատելու հարց պե՞տք է դրվի, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանել է՝ Հայաստանի…

  • 10 մարզի 3 միլիարդ 151 միլիոն դրամ գումար կհատկացվի

    10 մարզի 3 միլիարդ 151 միլիոն դրամ գումար կհատկացվի

    Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմներին 3 միլիարդ 151 միլիոն դրամ գումար հատկացնել՝ 34 համայնքների թվով 43…

  • Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ

    Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ

    Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից: Այդ մասին X-ում գրել է ՀՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Բաքվից հնչեցրած հայտարարություններին։ «Ավելի ուշ, մարդասիրական նպատակներից ելնելով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով, նոր քարտեզներ էր պատրաստել դրանք Ադրբեջանին հանձնելու համար: Ցավոք, այս…

  • Հայաստանը Եվրոպոլի հետ համագործակցության համաձայնագիր կստորագրի

    Հայաստանը Եվրոպոլի հետ համագործակցության համաձայնագիր կստորագրի

    Այսօր Կառավարությունը հավանություն տվեց ՆԳՆ-ի և Եվրոպոլի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև՝ երկու կառույցների միջև անվտանգ կապուղի ստեղծելու մասին հուշագրին։ «Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) միջև անվտանգ կապի ուղիներ ունենալու փոխգործակցության մասին համաձայնագրի և փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»,- նշված է օրենսդրական նախաձեռնության նախագծում, որը նիստի ընթացքում զեկուցեց…

  • 2024 թվականին գիտության ոլորտին շուրջ 36 միլիարդ դրամ կհատկացվի

    2024 թվականին գիտության ոլորտին շուրջ 36 միլիարդ դրամ կհատկացվի

    ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 36 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 1.1%-ը։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Գիտության ոլորտի ծախսերի շուրջ 38%-ը կուղղվի գիտական հաստատությունների ընթացիկ գործունեության ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով 57 գիտական կազմակերպության պահպանումը: 2024 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 809 թեմայով հետազոտությունների իրականացումը, որին կուղղվի ավելի քան 9…

  • Գիշերը մեքենա չկա, բայց լուսացույցի տակ 2 րոպե սպասում ենք, պետք է խելացի լուսացույցներ ներդնեք. Փաշինյան

    Գիշերը մեքենա չկա, բայց լուսացույցի տակ 2 րոպե սպասում ենք, պետք է խելացի լուսացույցներ ներդնեք. Փաշինյան

    Քաղաքի ներսում ճանապարհային հանգույցների կառուցումը, մասնավորապես Կրկեսի հանգույցի կառուցումը, Հայրենիք կինոթատրոնի հրապարակի կառուցումը, բացի նրանից, որ տևական ժամանակով փակ ենք պահելու և շինարարություն ենք անելու, այն արդյունքը, որ ստանալու ենք շինարարության արդյունքում, չի տալիս այն դրական էֆեկտները, որ կարելի է ասել տրամաբանություն կար այդտեղ: Այս մասին Կառավարության նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Հայաս­տանի…

  • Թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճարը կստանան Կառավարությունից

    Թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճարը կստանան Կառավարությունից

    Անցյալ տարվանից մենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ընդունեցինք, և այդ համակարգի ներդրման պահից կենսաթոշակից արվող անկանխիկ առևտրից հետվճար էր իրականացվում թոշակառուներին: Այդ որոշման մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ներկայացրեց դրան առնչվող ևս մեկ որոշում, որն ընդգրկված է Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում: «2023 թվականի նոյեմբերի տվյալների համաձայն՝…

  • Կձևավորվի ոստիկանության գվարդիա․ ինչ նշանակություն է ունենալու այն

    Կձևավորվի ոստիկանության գվարդիա․ ինչ նշանակություն է ունենալու այն

    ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «ԵԽ ներգրաված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարը հաստատել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։ Նախագծերի փաթեթը առանձին…