Կառավարություն

Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա

Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ավելի ճշգրիտ տեղեկություններ լինելու դեպքում արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն կտարածի:

Հարցին՝ ադրբեջանական կողմի հետ խաղաղության պայմանագրի 3 համաձայնեցված սկզբունքները վերահաստատելու հարց պե՞տք է դրվի, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանել է՝ Հայաստանի հայաձայնեցրած երեք սկզբունքը որևէ վերահաստատման կարիք չունի:

«ՀՀ-ն այս հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է, և այն համաձայնեցվել է տարբեր ձևաչափերով»,- նշել է Հովհաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ