Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Արցախի իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ իրադարձություններից հետո առաջին անգամ կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին: Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին Բրյուսելում, սա…
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա
Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է: «Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք», – ասաց Բադալյանը: Ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր…
Ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյանը պարզաբանում է
«Հայաստանը պատրաստ է գործուն քայլեր իրականացնել՝ կոմունիկացիների բացման ուղղությամբ» Խաղաղությունը առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է, Երևանում, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպմանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հույս հայտնելով, որ այս նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքին։ Ավելի քան 30…
Պարզ չէ` Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է իր հավատարմությունը խաղաղության պայմանագրի երեք սկզբունքներին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, նշեց. «Այս պահի դրությամբ ակնհայտ և պարզ չէ` ի վերջո Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության համաձայնագիր կնքել ՀՀ-ի հետ. դրանք համաձայնեցված են բանակցությունների ընթացքում: Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում…
Ինչ նպատակի կծառայի ԲՏԱ նախարարության գնած 46 մլն դրամ արժողությամբ ամենագնացը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 46 մլն դրամ արժողությամբ «Toyota LC 300 3.3 GR Sport» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որը հատկացվելու է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Արմենպրես»-ին նախարարությունից հայտնեցին, որ ամենագնացը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և…
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով. Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար: Այս մասին այսօր ելույթի իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում մեկնարկած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստի ժամանակ: «Սրա համար, իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ. երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների…
Կառավարությունը ներկայացնում է Խաղաղության խաչմերուկ նախագիծը
ՀՀ կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:
Վարչապետը հայտնեց՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից
Քավ լիցի, մենք չենք պատրաստվում, և մեր մտքում էլ չկա ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, որ ՀՀ մի շարք պաշտոնյաներ վերջին շրջանում հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ կամ ռուսական կողմի նախաձեռնած միջոցառումներին, ի՞նչ է դա նշանակում: «Այս…
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Այսօր նախատեսված է վարչապետ: Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի…
ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան
Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը: Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը: Այդ…
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել։ Այս մասին Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։ «2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ օկուպացրել։…
Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը
Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: Այս մասին հարցն ընդգրկված էր և հավանության արժանացավ Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները:…
Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Արցախից բռնի տեղահանված 1520 անձ այժմ ապրում է Մեծամորում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 420 ընտանիք՝ 1520 անձ, այժմ ապրում է Մեծամոր համայնքում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:














