Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար:
Այս մասին այսօր ելույթի իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում մեկնարկած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստի ժամանակ:
«Սրա համար, իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ. երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ:
Ընդ որում, ինչ ասում եմ, այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը»,- ընդգծել է վարաչպետը: