Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի հայ խաղաղապահներին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայաստանցի զինծառայողներին` Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի գլխավորությամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահները ծանոթացել են կաթողիկոսարանին, այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության…
Քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է․ ՄԻՊ
Կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է և առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես…
Զինծառայողներն ազատ ժամանակ ունենում են, որը պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա. Գաբրիել Բալայան
Զինծառայողներն անցնում են 17 առարկա: Այս մասին Վանաձորում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ ունեն: «Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն…
ՊՆ Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Բալթյան պաշտպանական քոլեջում
ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի թիմի փոխգործակցության շրջանակում ապրիլի 23-ից 26-ը ճանաչողական այցով Էստոնիայում էր գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Տարտու քաղաքում տեղակայված Բալթյան պաշտպանական քոլեջում: Հանդիպումների ընթացքում քոլեջի հրամանատար, գեներալ-մայոր Անդիս Դիլանսը հայկական կողմին ներկայացրել է ուսումնական հաստատության…
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Մարտավարամասնագիտական պարապմունք Զինված ուժերում
Անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում ուսումնական վաշտի նռնականետորդների հետ անցկացվել է գործնական պարապմունք՝ ձեռքի հակատանկային նռնականետից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զինված ուժերի պաշտոնական կայքից։
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում: Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում: Քյարամը…
Բոլորը հավերժ չեն. Դավիթ Տոնոյանը՝ Օգանովսկու պաշտոնաթողության մասին
Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեցին վարչապետի հայտարարության վերաբերյալ, որ Արցախի հարցով բանակցությունները նոր կետից է սկսում: «Մտահոգիչ չէ՞ դա»,- հետաքրքրվեցին նախարարից: Տոնոյանն արձագանքեց. «Ուզում եք՝ մի թարս կամ սխալ բան ասե՞մ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում: Նա բանակցությունների, արտաքին քաղաքականության համար պատասխանատու է, բանակցություններ է վարում: Դուք ուզում եք՝ պաշտպանության նախարարը…
ԶՈՒ-ն փոխում է ամեն ինչ, իսկ Միքայել Հարությունյանը քանի տարի է` չի աշխատել․ ԱԱԾ տնօրեն
Չեմ կարծում, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը տիրապետում է այնպիսի տեղեկության, որը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Այս թեմային ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտապանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Վանեցյանն ասաց. «Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը քանի տարի…
Վարչապետը և ԱԱԾ պետը շնորհավորեցին սահմանապահի օրը
Հայաստանում ապրիլի 26-ին նշվում է Սահմանապահ զորքերի օրը: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ, շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ, ասաց. «Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք…
Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց եթե լինի, ինչո՞ւ ոչ. Դավիթ Տոնոյան
Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել, այսօր լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որևէ առաջարկ չկա», – ասաց Տոնոյանն՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն առաջարկել էր Հայաստանին ոչ թե ռուսական, այլ՝…
Կրակոցներ լինում են, բայց ոչ թիրախավորված․ Դավիթ Տոնոյանը` սահմանի իրավիճակի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ զրուցել է լրագրողների հետ: Սահմանին տիրող իրավիճակին անդրադառնալով՝ Տոնոյանը նշել է. «Անընդհատ նույն վիճակն է, կրակոցներ են լինում, բայց ոչ թիրախավորված: Իրավիճակը կայուն է»:
Հայաստանում է ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի աշխատանքային խումբը Նուր-Սուլթանում է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Նուր-Սուլթան քաղաքում (ՂՀ, Աստանա) ապրիլի 25-ից 26-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կազմակերպչական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-ից 27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:















