Խորհրդարան
Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։
ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը
Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը: Այսպես` «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա 5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում. կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը,…
«Այ ոչ հարգելիս, չուշացնես, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում», – պատգամավորը Իոաննիսյանին
Պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է իրենց ուղղված Դանիել Իոաննիսյանի մեղադրանքին՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ պատգամավոր ընտրվելու վերաբերյալ։ «Հարգելի ընկերներ, ոչ անհայտ Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պագամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն: Միաժամանակ, էդ խեղճուկրակն իր փորած փոսը չընկնելու համար, հայտնում…
«Իմ քայլը» ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Արարատ Միրզոյանին
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Միրզոյանին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արարատ Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: 2017թ.-ի ապրիլին ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ: 2018թ. մայիսից զբաղեցրել…
Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով
7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով: 132 պատգամավորից կարողացան գրանցվել միայն 120-ը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքից ընտրված Կնյազ Հասանովը նշեց. «Այն պատգամավորները, որոնք չեն գրանցվել, քարտուղարությունն այդ հարցերը կլուծի»:
Առաջին ԱԺ նիստին երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանականներին առաջարկեց գրանցվել: Առաջին փորձից հետո գրանցվեց 100 պատգամավոր: Հասանովը ենթադրեց, որ պատգամավորների մի մասը սխալ կոճակ է սեղմել: Երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր: Փոխանցում է shantnews.am-ը։






