Մարզեր
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։
Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակից։ Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հարցրեց, թե ինչո՞ւ է վերանորոգվող փողոցը գտնվում տեղաշարժվելու համար անբարենպաստ վիճակում։ «Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հայաստանի շինհրապարակների մեծ մասը վերածված…
ՀՀ վարչապետը ծանոթացել է Երևան-Գյումրի-Երևան երթուղու պայմաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից: Վարչապետը մեկնել է Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: Մինչ ուղեվորությունը վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը: Նրան են ներկայացվել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի»…
Հասնում ենք Գյումրի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ճանապարհից կադրեր է ցուցադրել՝ նշելով. «Հասնում ենք Գյումրի»: Հիշեցնենք, որ վարչապետն այսօր արագընթաց էլեկտրագնացքով մեկնում է Գյումրի: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2249162251793944/?notif_id=1554444295123791¬if_t=live_video
Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի: Ճանապարհին վարչապետը ուղիղ եթերով ցույց է տվել ճանապարհը, գնացքը, ուղևորներին: Նա նշել է, որ գնացքն ամբողջությամբ նոր է, գործարանային վիճակում: Ուղետոմսերը 2000 դրամ կարժենան, գնացքն ունի հարմարավետ վագոններ, սպասարկող հմուտ անձնակազմ: Վարչապետը շրջել է վագոններով, ցույց տվել անգամ սանհանգույցը, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ նստատեղերը, օդափոխման համակարգը,…
Տեխնիկական պատճառներով Երևան-Գյումրի գնացքի չվերթը չեղարկվել է
Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացք չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը:
Արարատի մարզում ցեցի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր կիրականացվի
Առաջիկայում Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում կիրականացվի ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր: Համապատասխան որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով: Ծրագրի իրականացման նպատակով 11,102.88 հազ. ՀՀ դրամ, առաջին կիսամյակում 4639 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) տնտեսագիտական դասակարգման հոդվածով դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Հայաստանի ազգային ագրարային…
Կառավարությունը հաստատեց լոլիկի վնասատուի դեմ պայքարի պիլոտային ծրագիրը հաստատեց
Կառավարությունը հաստատեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը։ Ծրագրի իրականացման և հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 %-ով:
Կառավարությունը կսուբսիդավորի կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները
Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Ծրագրի շրջանակներում շահառուներին վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, մինչև 7 տարի մարման ժամկետով, տարեկան 2% -ով, իսկ սահմանամերձ համայնքներում և Կոոպերատիվներին 0% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսված է շուրջ 250 հեկտար խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։
Կառավարությունը չի հասցնում Գյուղատնտեսության նախարարության հետևից. ՀՀ վարչապետ
Ապրիլի 4-ի կառավարության նիստի ընթացքում ՀՀ Գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը մի քանի իրար հաջորդող հարցերի զեկուցողն էր: Նրա զեկույցներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Պարոն Գևորգյան, գյուղատնտեսական սեզոնի հե՞տ է կապված, թե՞ նախարարության փակման, որ գյուղնախարարությունն էսքան ակտիվ է: Ոնց որ փակենք, հա՞, բոլոր նախարարությունները: Կառավարությունը չի հասցնում Գյուղատնտեսության նախարարության հետևից»:
Գյումրու քաղաքապետարանը խնդրանքով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Գյումրու քաղաքապետարանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ քաղաքի միջուկը այդ միջազգային կազմակերպության պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով: Այս մասին օրերս լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին դեռ պատասխան չի ստացվել: Խոսքը վերաբերում է հիմնականում Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում ընդգրկված շինություններին, որոնց մեծ մասը վթարային է և ունի վերականգնման…
Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Չիվայի բնակիչների հետ
Ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանդիպել են Չիվայի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արենի համայնքի Չիվա բնակավայրի արոտների օտարման հարցը: Չիվայի բնակիչները բարձրացրել են գործարար Մհեր Տերտերյանին օտարված արոտի մի մասի վերադարձի խնդիրը, պատճառաբանելով, որ բնակավայրի վարչական շրջանում մնացած արոտավայրերն անբավարար են անասնապահությամբ զբաղվող բնակիչների…
Էջմիածնում տարածված հոտի պատճառը պարզվել է
Ինչպես հայտնել էինք` երեկ կեսգիշերի սահմաններում Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել քաղաքացիներին խուճապի չմատնվել։ ԱԻՆ արագ արձագանքման խումբը գիշերը պարզել է` հոտի սկզբնաղբյուրն Էջմիածնից 5-7 կմ հեռավորությամբ գտնվող մի գյուղում է, ուր բնակիչներից մեկը գազի բալոնն է դատարկել: Թափված յուղային զանգվածը…
Այս պահին Էջմիածնում տարածվել է անհրապույր բուրմունք, որը խուճապ է առաջացրել․ Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ…
Արթիկի հիմնական դպրոցում չարաշահումներ են բացահայտվել
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996…
Գեղարքունիքի մարզպետը պարգևատրեց Գավառի թատրոնի դերասաններին
Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին և Նորայր Հերգնյանին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը: «Սիրելի դերասաններ և թատերասերներ, շնորհավորում եմ…















