Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը

Հրապարակող՝

Nikol-Pashinyan-634×445

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակից։ Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հարցրեց, թե ինչո՞ւ է վերանորոգվող փողոցը գտնվում տեղաշարժվելու համար անբարենպաստ վիճակում։

«Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հայաստանի շինհրապարակների մեծ մասը վերածված է աղբանոցի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը քաղաքապետին հորդորեց խնդիրը լուծել փողոցի վերանորոգման նախագծի ճարտարապետներին ու պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության հրավիրելու միջոցով։ Նա հավելեց, որ եթե քաղաքում շինարարություն է ընթանում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պիտի կանգնի: Անցանելիությունը պետք է ապահովել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ էլեկտրագնացքով մեկնել է Գյումրի:

Ամենաթարմ