Մարզեր
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ: Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին,…
Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ: Պարտված թեկնածուն՝ Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել: «Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց…
Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են
Ինչ խնդիրներ կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական ՀԿ-ն: Նախորդ տարի ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների…
«ՀԲՃ»-ն հրապարակել է նախկին նախարարների ստորագրած փաստաթղթերը Ամուլսարի հետ կապված
«Հայկական բնապահպանական ճակատը» ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հրապարակել է այն նախկին նախարարների անունները, ովքեր ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ: Գրառման մեջ ասված է. «Տեսեք նախկին կոռուպցիոն համակարգի ինչ կարկառուն նախարարներ են ստորագրել Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ․ Վարդան Այվազյան (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյան…
Տեսախցիկները Խոսրովի անտառում 40 տարվա մեջ առաջին անգամ Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները, վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ, արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Այս փաստը վկայում է, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել կենդանական աշխարհի համար: Այա մասին ասված է արգելոցի ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/khosrovforestreserve/videos/1761042590655113/
Հայաստանին 31 միլիոն 250 հազար եվրո կտրամադրվի մարզերը զարգացնելու համար
Եվրամիությունը 31,250,000 եվրո կտրամադրի Հայաստանին, այս տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Նախատեսվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը»,- ասված է գրառման մեջ:






