Մարզեր

Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։

  • Ավագանու անդամը հացադուլ է սկսել․ նա պահանջում է դադարեցնել գյուղապետի լիազորությունները

    Ավագանու անդամը հացադուլ է սկսել․ նա պահանջում է դադարեցնել գյուղապետի լիազորությունները

    Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշել է, որ հացադուլն անժամկետ է: Ավագանու խոսքով՝ Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել, որոնց ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ։ «Գյուղապետն իր լիազորություններն…

  • Աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի քանդակները շուտով տեղ կգտնեն Գյումրիի նոր պատկերասրահում

    Աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի քանդակները շուտով տեղ կգտնեն Գյումրիի նոր պատկերասրահում

    Անցած տարվա բյուջեից տնտեսած գումարներից 60 մլն դրամը Գյումրիի ավագանու որոշմամբ կուղղվի քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում նոր թանգարանի ու պատկերասրահի կառուցմանը։ Նախատեսվում է այստեղ տեղակայել «Կումայրի» արգելոց-թանգարանն իր ֆոնդերով։ Նշենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանը երկար տարիներ զբավել է քաղաքի պատմական շինությունների հաշվառմամբ, վերականգնմամբ։ Երկրաշարժից հետո կառույցը կորցրել էր նշանակությունը։ Հիմա փորձ է արվելու վերականգնել այն։ Կառույցը…

  • Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել

    Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել

    Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով…

  • Զարթոնքի բնակիչները պահանջում են 23 տարվա ղեկավարի հրաժարականը

    Զարթոնքի բնակիչները պահանջում են 23 տարվա ղեկավարի հրաժարականը

    Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում և պահանջում են գյուղապետի՝ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Վերջինս համայնքի ղեկավար է արդեն 23 տարի։ Նշենք՝ համայնքի բնակիչները Պարույր Սարգսյանին մեղադրում են Քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու համար։ Մեղադրանքին ի պատասխան՝ համայնքապետն ասել է. «Դրա համար օրենք կա, թող գան, ստուգեն։ Եթե ես չեմ տվել այդ գումարները,…

  • Տավուշի մարզպետի տեղակալներն ազատվել են պաշտոններից

    Տավուշի մարզպետի տեղակալներն ազատվել են պաշտոններից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Խուդավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Թամրազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:  

  • Գետաշենում տնային տնտեսությունների զգալի մասը կապահովվի խմելու որակյալ ջրով

    Գետաշենում տնային տնտեսությունների զգալի մասը կապահովվի խմելու որակյալ ջրով

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ Արմավիրի մարզի համայնքներում մեկնարկել են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքները։ Այս տարի Արմավիրի մարզում կիրականացվի առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագիր, որի համար 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ: Ծրագրով նախատեսված…

  • Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները

    Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները

    Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են : Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: «Ապագա համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմումը»,- նշված է էջում:

  • Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

    Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եղավ Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՓՋ-ի անձնակազմի հետ, շենք-շինության պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու հագեցվածությանը և աշխատանքային պայմաններին: ԱԻ նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 1, այնուհետև թիվ՝ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներին էին: Անձնակազմի հետ հանդիպման…

  • Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան

    Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը…

  • Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը (տեսանյութ)

    Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը (տեսանյութ)

    Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը, պահանջը մեկն է՝ ճանապարհի բարեկարգում: Այս մասին հայտնում է shantnews.am-ը։ Գյուղի բնակիչներից մեկը, որ չի ցանկացել ներկայանալ,  զրույցում նշել է. «Մեզ ասում են՝ փողերը տվեք, բարեկարգենք, հիմա մենք որտեղի՞ց փող տանք: Ասում են՝ 50 տոկոսը դուք արեք, 50-ը՝ մենք»: Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակ է, գյուղի 90…

  • Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սկսվել

    Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սկսվել

    Շիրակի մարզպետարանը խնայողությունների է գնում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, որը գործում էր առանձին շենքում, տեղափոխվել է մարզպետարանի շենք: 20 տարի վարչությունը գործում էր առանձին շենքում: Հիմա շենքը փոխարինել են 5 սենյակներով: Առաջին բանը, որ արել են, դպրոցներին շրջաբերական ուղարկելն է, իսկ բովանդակությունը ոչ թե կրթական պրոցեսի կազմակերպմանն է վերաբերում, այլ վարչության հասցեի փոփոխությանը: Տեղափոխության…

  • Ժամանակավոր կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը

    Ժամանակավոր կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը

    Ժամանակավոր կդադարեցվի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի սույն թվականի մարտի 1-ի համապատասխան գրությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարան հասցեագրված ՀԿԳ ավագ քննիչի 2019 թվականի փետրվարի 28-ի` «Մեղադրյալ` Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու…

  • Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին

    Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին

    Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունն է բերել մարզպետին նշանակման առիթով: Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման…

  • Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում

    Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին…