Երևան
Ազատ TV-ն լուսաբանում է Երևանի նորությունները՝ քաղաքային զարգացումների, վարչական որոշումների և մշակութային իրադարձությունների մասին։
Երևանում ավտոբուսների գործադուլ․ վարորդներն արդար պայմաններ և աշխատավարձի բարձրացում են պահանջում
Երևանի ավտոբուսների վարորդներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։ Վաղ առավոտից մայրաքաղաքի կանգառները մարդաշատ են, քանի որ մի շարք ավտոբուսներ երթուղի չեն դուրս եկել։ Վարորդներից շատերն իրենց զրույցներում նշում են, որ աշխատում են արտաժամյա, իրականացնում են պայմանագրից դուրս պարտականություններ և ստիպված են իրենց միջոցներով հոգալ մեքենաների մաքրության ու վերանորոգման ծախսերը։…
Երևանի նոր տրոլեյբուսները կփոխեն ուղևորափոխադրումների որակը և հարմարավետությունը
Երևանի հանրային տրանսպորտային համակարգում զգալի փոփոխություններ են նախատեսվում նոր ներկրված տրոլեյբուսների շահագործման շրջանակում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ պատրաստված որոշման նախագծով կփոփոխվեն որոշ երթուղիներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ուղևորափոխադրումների որակը և նվազեցնել երթուղային սպասման միջակայքերը։ Նոր տրանսպորտային ծրագիրը ներառում է համար 2Ա և 10Ա երթուղիների վերակազմակերպում։ Համար 2Ա երթուղին միավորվելու է համար 2 երթուղու հետ, որի գիծը երկարացվելու…
Կտեղադրվեն ռետինե կանգնակներ՝ տրանսպորտի հոսքը վերահսկելու համար
Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 22-ից սկսում է ռետինե կանգնակների տեղադրում՝ մի շարք փողոցներում տրանսպորտային հոսքը բարելավելու և երթևեկության կարգավորումն ուժեղացնելու նպատակով։ Նորամուծությունը նպատակ ունի նվազեցնել խցանումները և բարելավել տրանսպորտային վերահսկողությունը: Մյասնիկյան պողոտա. Կանգնակները տեղադրվում են Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման հատվածում՝ երաշխավորելու, որ վարորդները պահպանեն երթևեկության նոր սահմանափակումները։ Հերացու փողոց. Կանգնակները կտեղադրվեն Հերացու փողոցում՝ Կորյունի փողոց…
Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից համաձայն նախագծի
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է հանրային տրանսպորտի սակագների փոփոխության հետ կապված սոցիալական խմբերի համար նախատեսված արտոնությունների նախագիծը։ Ըստ նախագծի, մի շարք սոցիալական խմբեր կօգտվեն տրանսպորտի ծառայություններից նվազեցված գներով կամ անվճար։ Արտոնությունները ներառում են հետևյալ խմբերը․ -Մինչև 7 տարեկան երեխաներ – անվճար։ -Դպրոցականներ (8-17 տարեկան) – 20% զեղչ։ -Ծնողազուրկ դպրոցականներ – անվճար։ -Թոշակառուներ (63 և…
Ժամանակավորապես կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
Երևանի 20 հեկտար տնկարանը կխթանի քաղաքային կանաչապատումը
Երևանի քաղաքապետարանը նշանակալի քայլ է կատարել քաղաքային կանաչապատման ոլորտում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում ընդլայնելով տնկարանը՝ 2 հա-ից հասցնելով 20 հա։ Ծրագրի շրջանակներում տարածքը մաքրվել է քարերից, տատասկներից և հին տնկարանից մնացած անպիտան նյութերից, ինչը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ հիմք ապագա ծառատնկման համար։ Այս պահին նոր տարածքում տնկվում է շուրջ 15 հազար…
Մարությանը՝ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի մասին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ եթե իրենք հասանելիություն ստանան հասարակության մեծ մասին, ապա կարող են 500,000-ից ավել ստորագրություն հավաքել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանը նշեց, որ մարդիկ չեն աջակցում թանկացմանը և հույս ունի, որ իշխանությունները հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը։ Նա հավելեց, որ ստորագրահավաքի նպատակն է արտահայտել հասարակության բողոքը և իշխանություններին հիշեցնել իրենց պարտավորությունները։
Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը Ազատ TV-ին հայտնում է, որ Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության,…
Մետրոպոլիտենի հերթերն ու խցանումները. քաղաքային իշխանության սխալ որոշումները
Երևանի մետրոպոլիտենը՝ 90-ականների ճգնաժամերից հետո կրկին նույն կտրուկ հերթերի և կուտակումների տեսարանն է հիշեցնում: Միասնական տոմսարկղային համակարգի ներդրումը, որը ներկայացվում էր որպես տրանսպորտային համակարգի բարելավման նախագիծ, այսօր քաղաքում ավելացնում է քաղաքացիների դժգոհությունը՝ հերթեր, խցանումներ և սպասման ժամանակի երկարացում: Այս փոփոխությունը ստեղծել է իրավիճակ, երբ քաղաքապետարանը, որը նպատակ ուներ ապահովել ավելի կազմակերպված և սահուն երթևեկություն, բախվել…
Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից. 2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել 500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:
Քանի մարդ է օգտվել Երևանի տրանսպորտի նոր վճարային համակարգից
Երևանի հասարակական տրանսպորտի նոր վճարային համակարգից մեկ ամսից ավելի ժամկետում օգտվել է 1 575 492 մարդ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից` ներկայացնելով 2024 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 17-ի տվյալները։ Նշվում է, որ այդ ժամանակահատվածում վաճառվել է 1 031 042 QR-կոդ` թղթե տարբերակով: 756 614 ուղևոր ուղեվարձը վճարել է Telcell…
Նոյեմբերի 1-ից պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը
MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում…
Վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու. նոր փոփոխություններ նոյեմբերի 1-ից
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն…
Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա. քաղաքապետ
Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։ «Տրանսպորտի գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը…
Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը
Հոկտեմբերի 13-ին Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը: Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ. 13:00 – Երվանդ Երզնկյան 14:45 – Գարիկ և…














