Երևան

Ազատ TV-ն լուսաբանում է Երևանի նորությունները՝ քաղաքային զարգացումների, վարչական որոշումների և մշակութային իրադարձությունների մասին։

  • Կարեն Անտաշյանը հրաժարվում է ավագանու մանդատից

    Կարեն Անտաշյանը հրաժարվում է ավագանու մանդատից

    Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին։ «Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ…

  • Շուտով Երևանում կմեկնարկի գարնանային էտը

    Շուտով Երևանում կմեկնարկի գարնանային էտը

    Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն  ծառերի էտի ժամանակ: «Պետք է զերծ մնանք այն մշակույթից, որն արժանացել…

  • Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը և ներկայացված էսքիզները

    Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը և ներկայացված էսքիզները

    Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ ասված է. «Պարզաբանում. Խորենացու փողոցի 13 շենքի ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը…

  • ԿԸՀ-ն Դավիթ Զախարյանին Երևանի ավագանու նոր անդամի մանդատ է շնորհել

    ԿԸՀ-ն Դավիթ Զախարյանին Երևանի ավագանու նոր անդամի մանդատ է շնորհել

    Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

  • Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց

    Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց

    Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող Կենդանասերների նախաձեռնող խմբի պահանջը չբավարարվեց: Նրանք առավոտից հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև` Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով, ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետի հետ: Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ կարող են հանդիպել միայն փոխքաղաքապետի հետ, ինչը նրանց չգոհացրեց: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետը չափազանց զբաղված է, ժամանակ…

  • Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մասնակցելու մետրոյի շինարարությանը․ Հակոբ Կարապետյան

    Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մասնակցելու մետրոյի շինարարությանը․ Հակոբ Կարապետյան

    Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի…

  • Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև

    Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև

    Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր դարձյալ բողոքում էին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են, որ Երևանի քաղաքապետարանից անհապաղ պահանջում են կասեցնել Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները, տրամադրել անցկացված ստուգումների արդյունքները, հանձնարարել եռօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել առյուծների անկման վերաբերյալ, տալ տեղակատվություն դեկտեմբերին կենդանասերների կողմից…

  • Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. «Բարեկամությունից» «Աջափնյակ» նոր գիծ կլինի

    Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. «Բարեկամությունից» «Աջափնյակ» նոր գիծ կլինի

    Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երևանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ: Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը…

  • Երևանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

    Երևանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին (ներբեռնել այստեղ) և պաշտոնի…