Երևան
Ազատ TV-ն լուսաբանում է Երևանի նորությունները՝ քաղաքային զարգացումների, վարչական որոշումների և մշակութային իրադարձությունների մասին։
Կենտրոնում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
Երևանի Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են անօրինական կրպակների ապամոնտաժման աշխատանքները՝ քաղաքային միջավայրի բարեկարգման նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան պողոտայում
ՀՀ քաղաքապետարանից հայտնում են․ Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանը Կենտրոնում ավտոմեքենաների մուտքի արգելք չի նախատեսում
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ Կենտրոն վարչական շրջանում անձնական ավտոմեքենաների մուտքը արգելելու որևէ որոշում ներկայումս չկա։
Հրազդանի կիրճ փողոցը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով
«Մայր Հայաստան» խմբակցությունը առաջարկել է Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով՝ ի նշան նրա ավանդի։
Արարատյան գոգավորությունում օդի աղտոտվածության մակարդակը բարձրանում է
Արարատյան գոգավորությունում նկատվում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում՝ պայմանավորված անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ և քամիների բացակայությամբ։
Երևանի երկու մոլերում կբացվեն ՆԳՆ նորագույն գրասենյակներ
Երևանում կբացվեն ՆԳՆ նորագույն գրասենյակներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրման, մանկական խաղասրահներով և սպասարկման միջազգային ստանդարտներով։
Երևանի քաղաքապետը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ քննարկել է հետագա համագործակցությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության ներկա իրավիճակը և հետագա զարգացման հնարավորությունները։…
Օդի և փողոցների մաքրության համար Երևանի ավագանին նոր որոշում կընդունի
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեռևս 2023թ. Երևանի ավագանին լրացումներ է կատարել՝ շինարարական հրապարակները պատշաճ կերպով ձևավորելու ավագանու որոշման մեջ: Համաձայն որոշման՝ կառուցապատողները պարտավոր են շինարարական օբյեկտները ծածկել փոշեկլանիչ ցանցերով․․․
Խանջյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից…
Երևեկության սահմանափակում Դավթաշենի կամրջի վրա
Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-16-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները: Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի երթևեկելի հատվածներում սահմանափակումներ…
Նոր նշանակումներ են արվել Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են երկու նոր նշանակման մասին: Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Նա կղեկավարի վարչության աշխատանքները մինչև նոր պաշտոնյայի հաստատումը:
Հերթական թերի ռեֆորմը․ Երևանի տրանսպորտային քաղաքականությունը շարունակում է ձախողվել
Երևանի քաղաքային իշխանությունները կրկին ցույց են տալիս անհամակարգված և արձագանքային մոտեցում քաղաքականության մշակման հարցում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ոլորտում։ Փետրվարի 11-ին կայացած Երևանի ավագանու նիստը վեր հանեց տրանսպորտի ուղեվարձի արդեն իսկ վիճահարույց բարեփոխման նոր փոփոխությունները։ Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ փոփոխությունները փաստում են, որ այս «բարեփոխումը» չունի հստակ ռազմավարություն և երկարաժամկետ կայուն լուծում։ Վերջին փոփոխությունները…
Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն
Փետրվարի 10-ին հայտարարվեց, որ Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Երևանի ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների զարգացման հիմնական նորությունները Հասարակական տրանսպորտի վարորդների վարձատրություն և արտոնություններ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ` ժ. 22:00-ից հետո կատարված աշխատանքի համար։ Բացի այդ, նրանք ապահովված են…
Պետական գնումների թափանցիկության հարցը. Պեդրո Զարոկյանի բարձրացրած հարցերը
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր ֆեյսբուքյան էջում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են պետական գնումների թափանցիկությանը և հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։ Զարոկյանը, մասնավորապես, անդրադարձել է 2018 թվականին ընդունված օրենքին, որը թույլ է տալիս միջոցառումներ կազմակերպող ընկերություններին պետական պատվերներ ստանալ առանց մրցույթի։ Զարոկյանը պնդում է, որ այս օրենքի ընդունումից հետո երկու փոխկապակցված ընկերություններ՝ «Ֆակտորի…













