Երևան

Ազատ TV-ն լուսաբանում է Երևանի նորությունները՝ քաղաքային զարգացումների, վարչական որոշումների և մշակութային իրադարձությունների մասին։

  • 8.6 մետրանոց 20 նոր ավտոբուսները Երևանում են. Հայկ Կոստանյան

    8.6 մետրանոց 20 նոր ավտոբուսները Երևանում են. Հայկ Կոստանյան

    Երևանում են նաև 8.6 մետրանոց 20 նոր ավտոբուսները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ հրապարակելով լուսանկար: «Շարունակելով տրանսպորտի վերաբերյալ լավ լուրերը»,- գրել է Կոստանյանը: Ավելի վաղ Կոստանյանը հայտնել էր՝ 10 տրոլեյբուս արդեն Երևանում է:

  • Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին. Բաբկեն Սեդրակյան

    Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին. Բաբկեն Սեդրակյան

    Մետլոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը: «Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- ասաց նա: Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 32 անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատը, արդեն Հայաստանում…

  • Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

    Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

    Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում են Երքանի քաղաքապետարանից։ Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

  • Փողոցներն անվանափոխելու նախագիծ է առաջարկվել

    Փողոցներն անվանափոխելու նախագիծ է առաջարկվել

    Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետանաի էջից։ Որոշման նախագծերում առաջարկում է մի շարք փողոցների անվանափոխում։ Որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց», մեկ այլ նախագծով՝…

  • Կմատակարարվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս

    Կմատակարարվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս

    Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդրմանը, ասաց, որ հանձնման-ընդունման փուլում են: «Կարծում եմ՝ մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Մինչև սեպտեմբերի 15-ը կունենանք նաև տեղադրված նոր կանգառասրահի նմուշային օրինակը»,- նշեց Գրիգորյանը։ Անդրադառնալով շարժակազմերին՝ նշեց, որ 171 նոր ավտոբուսը և 15 տրոլեյբուսն արդեն մատակարարման փուլում են. «Մինչև…

  • Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է (տեսանյութ)

    Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է (տեսանյութ)

    Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական․ մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։ Այսօրվա գործող օրենսդրությամբ գլխավոր հատակագիծը շատ հստակ ձևակերպում կա, թե ինչ է իրենից ներկայացնում։ Կատարեցինք որոշակի փոփոխություններ։ Ավարտել ենք մշակման…

  • Հայտնի է՝ երբ Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

    Հայտնի է՝ երբ Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

    Երևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից, այս մասին Sputnik Արմենիային հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից «Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»,- նշել է մետրոյի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

  • Երբ Երևանի հանրային տրանսպորտում կներդրվի միասնական տոմսային համակարգը

    Երբ Երևանի հանրային տրանսպորտում կներդրվի միասնական տոմսային համակարգը

    Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից: Երևանի ավագանու նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է երևանցիներին տրված այն խոստմամբ, որ դա տեղի է ունենալու 171 նոր ավտոբուսների և տրոլեյբուսների գիծ…

  • Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան

    Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան

    Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:

  • Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

    Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

    Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։

  • Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

    Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

    Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավերապես փակ են լինելու հետևյալ հատվածները. Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա: Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ.…

  • 15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի

    15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի

    Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում փոփոխություններ կիրականացվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով: Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով:

  • Որքան է կազմում 15 տրոլեյբուսների ձեռք բերման արժեքը

    Որքան է կազմում 15 տրոլեյբուսների ձեռք բերման արժեքը

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց՝ կայացել է 15 տրոլեյբուսի ձեռք բերման համար հայտարարված մրցույթը, հաղթող է ճանաչվել չինական «Ժոնգ տոնգ Բաս» ընկերությունը։ Նոր տրոլեյբուսների ձեռք բերման արժեքը կազմում է 1 միլիարդ 518 միլիոն դրամ։ Ինչպես նաև հաստատվել է 171 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ։ Սահմանված ժամկետներում քաղաքապետարանը կստանա ավտոբուսների առաքման կտրոնը։

  • Երևանի տրանսպորտը կթանկանա․ ավագանին ընդունեց որոշումը

    Երևանի տրանսպորտը կթանկանա․ ավագանին ընդունեց որոշումը

    Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով կողմ ընդունեց տրանսպորտի սակագնին վերաբերող նախագիծը։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին նախագծի քվեարկությանը։ Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով առաջարկվում է՝ Ըստ ավագանու որոշման՝ սահմանվել են հետևյալ սակագները՝ 1) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,…

  • Մի շարք երթուղիներ 3 օր Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով

    Մի շարք երթուղիներ 3 օր Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ, խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20,29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-10-ը Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթ փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից…