Ի դեպ
Ի դեպ․ Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար
«Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել…
Ի դեպ․ Արշակ Կարապետյանն այսօր մեղադրվում է ՀՀ սահմանին եղած կարևորագույն դիրքերը Ադրբեջանին հանձնելու մեջ, իսկ դրանից հետո նրան պաշտպանության նախարար նշանակած վարչապետը պատասխանատվություն կրելու խնդիր չունի
Ի՞նչն է ամենամեծ զավեշտը Արշակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի ու հետախուզում հայտարարելու որոշման մեջ։ Իսկ ամենամեծ զավեշտը հետևյալն է․ 2021–ի մայիսյան դեպքերից, որի համար հիմա մեղադրվում ու որի պատճառով հետախուզման մեջ է․․․
Ի դեպ․ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին
Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։
Ի դեպ․ մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք
2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն․․․
Ի դեպ, երբ Ձախինն ու Աջինը որոշ ժամանակով անհետանում են լրահոսից, Մեջտեղինի վարկանիշը սկսում է կտրուկ գահավիժել
Ամեն անգամ, երբ Ձախինն ու Աջինը որոշ ժամանակով անհետանում են լրահոսից ու մոռացվում, Մեջտեղինի վարկանիշը սկսում է կտրուկ գահավիժել։ Եվ երբ այդ վարկանիշի գահավիժման արդյունքում առաջանում է ռեալ վտանգ Մեջտեղինի համար, ինչ-որ զարմանալի զուգադիպությամբ, հայտնվում ու կտրուկ ակտիվանում են Աջինն ու Ձախինը։
Ի դեպ․ պետությունը ապաստան չէ անվճար պաշտպանություն փնտրող թույլերի համար
Պետությունը սոցիալ-քաղաքական երևույթ է, որի արժեքը գերազանցում է այն կազմավորող քաղաքացիների կյանքի արժեքը: Պետականության փիլիսոփայությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքացի, լիովին պահպանելով պետության կողմից սահմանված օրենքները, պարտավոր է երդվել իր կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին․․․
Ի դեպ․ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»
Երկրում հանցագործությունների կտրուկ աճը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, մինչդեռ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»՝ փորձելով կեղծ օրակարգ ներարկել և հանրության ուշադրությունը շեղել դեպի իր նախընտրական՝ «սևի ու սպիտակի» խնդիրը։
Ի դեպ. Xiaomi-ին առաջարկում է «խելացի» պաշտպանիչ դիմակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս օրերին շատերս մտածում ենք, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել տարածված վարակից և տարածումը հասցնել նվազագույնին: Այս իրավիճակի համար հայտնի ընկերությունն իր արտադրության տարբերակն է առաջարկել մի քանի տարի առաջ և սկսեց արտադրել սմարթ դիմակներ։ Xiaomi ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ դիմակ՝ օդը վարակներից ֆիլտրացնող համակարգով՝ ներառյալ թագավարակը (Covid-19)։ Ըստ ընկերության հրապարակած տեղեկության, Xiaomi պաշտպանիչ դիմակներն…








