Էկոլոգիա

Ազատ TV-ն անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններից մինչև կայուն զարգացման ծրագրեր։

  • Ազովի ծովի ափերին սատկած մեդուզաներ են հայտնվել․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ազովի ծովի ափերին սատկած մեդուզաներ են հայտնվել․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ազովի ծովի արևմտյան ափերին մեդուզաների հայտնվելը, որոնք հեղեղել են ափամերձ հատվածը, մտահոգություն է առաջացրել զբոսաշրջիկների և տեղի բնակիչների շրջանում: Արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովում սատկած մեդուզաների մեծ կուտակումները, ինչի հետևանքով ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղի բնակիչները չեն կարողանում ջուրը մտնել և փորձում են…

  • Հայաստանը էկոլոգիական ճգնաժամի մեջ է․ բնապահպան

    Հայաստանը էկոլոգիական ճգնաժամի մեջ է․ բնապահպան

    ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով Սևանի ճահճացման և յուղոտված արագիլների խնդիրները, նշել է, որ ժամանակն է հասկանալու, որ Հայաստանը մոտեցել և մտել է էկոլոգիական ճգնաժամի մեջ։ Նա այս ամենը կապում է այն բանի հետ, որ մեր երկրում բնապահպանական խնդիրներին անդրադառնում են ամենավերջում։ «Չի ինքնամաքրվել Սևանը, պարզապես հիմա ջրիմուռները հատակ են իջել, և…

  • Կիրակի կամավորները կմաքրեն սպիտակ արագիլներին

    Կիրակի կամավորները կմաքրեն սպիտակ արագիլներին

    Կիրակի օրը մի խումբ թռչնասերներ և կենդանասերներ՝ Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ գնալու են և մաքրեն սպիտակ արագիլներին, որոնք հատկապես Արարատի մարզի Հովտաշեն գյուղում օրեր շարունակ չեն կարողանում թռչել և քայլում են գյուղի փողոցներում՝ յուղոտված փետուրներով։ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը նշեց, որ սա արդեն երկրորդ ակցիան կլինի։ «Սա մարդասիրական, հումանիստական արարք է, որը աշխարհում…

  • Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

    Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

    Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա…

  • Շուտով պատրաստ կլինեն յուղոտված փետուրներով արագիլների լաբորատոր հետազոտությունների արդյունքները

    Շուտով պատրաստ կլինեն յուղոտված փետուրներով արագիլների լաբորատոր հետազոտությունների արդյունքները

    Արարատի մարզի Հովտաշեն համայնքում հայտնաբերված յուղոտված փետուրներով արագիլների մաքրման աշխատանքներ շարունակվում են: Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը, մի խումբ կամավորների հետ, հուլիսի 28-ին կրկին այցելել է Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման աշխատանքներ: Նախարարությունից հայտնում են, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով, և մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Նշում…

  • Նախարար Էրիկ Գրիգորյանը լողացել է Սևանում

    Նախարար Էրիկ Գրիգորյանը լողացել է Սևանում

    ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է լողում Սևանում և կից գրել է․ «Սևանը 20.07.2019»։ Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել էր Սևանա լճի վիճակի մասին, որից հետո լրագրողներին վստահեցրել էր, որ շաբաթ օրը ինքն անձամբ կլողա Սևանում։ https://www.facebook.com/envminister/videos/910004639337886/?t=2

  • Սևանա լճի ինքնամաքրման գործընթացները շարունակվում են. Արսեն Թորոսյան

    Սևանա լճի ինքնամաքրման գործընթացները շարունակվում են. Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանա լճի ինքնամաքրման գործընթացին: «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց…

  • Մարզպետը լողաց Սևանում ցույց տալու համար, որ ջուրն անվտանգ է

    Մարզպետը լողաց Սևանում ցույց տալու համար, որ ջուրն անվտանգ է

    Հուլիսի 15-ին Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Ցուցարարները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։  Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝տարբեր բիզնես շահերով պայմանավորված: Ցուցարարներին է մոտեցել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն…

  • Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

    Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

    Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու և իրենք մեծ վնասներ…

  • «SOS» Սևան նախաձեռնությունը բաց նամակ է ուղարկել կառավարությանը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչով

    «SOS» Սևան նախաձեռնությունը բաց նամակ է ուղարկել կառավարությանը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչով

    «SOS » Սևան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար: Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին Հարգելի՛ ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ, «SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ…

  • Սևանին կենսոլորտային պահպանավայրի վիճակ տալու համար դիմել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին. Էրիկ Գրիգորյան

    Սևանին կենսոլորտային պահպանավայրի վիճակ տալու համար դիմել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին. Էրիկ Գրիգորյան

    Հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս…

  • Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա. Շրջակա միջավայրի նախարարություն

    Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա. Շրջակա միջավայրի նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։…

  • Կենդանաբանական այգին ստանձնել է արագիլների խնամքը

    Կենդանաբանական այգին ստանձնել է արագիլների խնամքը

    Երևանի կենդանաբանական այգուց հաղորդում են արագիլի՝ փրկված 3 ձագերի մասին: Հաղորդվում է, որ օրերս Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում արագիլի բույն է ընկել: Բնում եղել են մայր արագիլն ու երեք ձագերը: Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկն ահազանգել է ԱԻՆ։ Ահազանգող բնակչին հայտնել են, որ օգնությունը պետք է ցուցաբերվի մասնագիտացված կառույցի կողմից՝ հավաստելով, որ այդ դեպքում նախարարության աշխատակիցները…