fbpx
Էկո

Հայաստանը էկոլոգիական ճգնաժամի մեջ է․ բնապահպան

ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով Սևանի ճահճացման և յուղոտված արագիլների խնդիրները, նշել է, որ ժամանակն է հասկանալու, որ Հայաստանը մոտեցել և մտել է էկոլոգիական ճգնաժամի մեջ։

Նա այս ամենը կապում է այն բանի հետ, որ մեր երկրում բնապահպանական խնդիրներին անդրադառնում են ամենավերջում։

«Չի ինքնամաքրվել Սևանը, պարզապես հիմա ջրիմուռները հատակ են իջել, և քայքայվում են՝ ջրի որակի վրա վատ ազդեցություն թողնելով։ Արագիլները ուղղակի բնության ճիչ է մեր նկատմամբ, որ՝ սա արդյունքն է ձեր գործունեության»,- նշեց Կարինե Դանիելյանը։

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը զարմանում է՝ երբ որևէ բնապահպանական խնդիր է առաջանում, Գիտությունների ակադեմիային չեն դիմում, մինչդեռ մասնագետները Գիտությունների ակադեմիայում են․

«Կան խնդիրներ, որոնք չպետք է լուծվեն հասարակական կազմակերպությունների մակարդակով, որովհետև դրանք հատուկ մասնագիտացում են պահանջում»,-ասաց տիկին Ղուկասյանը՝ հավելելով, որ արագիլների փրկության հարցում նույնպես պետք է մասնագիտական մոտեցում ցուցաբերել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ