Տնտեսություն

Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։

  • Ճապոնիան նորից կներմուծի իրանական նավթ

    Ճապոնիան նորից կներմուծի իրանական նավթ

    Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել Է իրանական նավթի ներմուծումը: Այդ մասին, հունվարի 21-ին հայտարարել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: «Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել Է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առեւտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»: Նա…

  • Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

    Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը: Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ…

  • Չինաստանն իր տնտեսությամբ երկրորդն է աշխարհում

    Չինաստանն իր տնտեսությամբ երկրորդն է աշխարհում

    Չինաստանը 2018 թվականի արդյունքներով պահպանել Է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել Է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ 82,07 տրիլիոն յուան (շուրջ 12 տրիլիոն դոլար) ընդհանուր ծավալով Չինաստանը 2017 թվականին նույնպես հավաստել Էր աշխարհի երկրորդ տնտեսության՝ իր կարգավիճակը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին: «2018 թվականին…

  • «2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են», – Նիկոլ Փաշինյան

    «2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են», – Նիկոլ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։ Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։ Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան…

  • Վրաստանն ու «Գազպրոմ»-ը 2 շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները

    Վրաստանն ու «Գազպրոմ»-ը 2 շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները

    Վրաստանն ու «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը բանակցություններ են վարում ռուսական գազը Հայաստան փոխանցելու հարցով նոր համաձայնագիր կնքելու շուրջ, գրում է ria.ru-ն: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարար Գեորգի Կոբուլիան հայտարարել է, որ բանակցությունները կավարտվեն երկու շաբաթից: Պաշտոնյան հիշեցրել է, որ նախկին պայմանագրի երկամյա ժամկետը սպառվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին: «Ընթանում է բանակցային գործընթաց, ու մինչ…

  • Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

    Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

    Հայաստանի նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը հաստատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար», – ասվում է հրամանագրում։

  • «Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ», – Բագրատյանը նախագահի հայտարարության մասին

    «Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ», – Բագրատյանը նախագահի հայտարարության մասին

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր Ֆեյսբուքայն էջում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, թե 20-50 տարի անց ջուրն ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։ «Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է», – Աբու Դաբիում…

  • «Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան», – Մամուկա Բախտաձե

    «Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան», – Մամուկա Բախտաձե

    «Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան: Վրաստանը կշարունակի Ռուսաստանից Հայաստան բնական գազի տարանցման իր գործառույթը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա ընդգծել է, որ Թբիլիսին շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ օգուտ ստանալու հարցում: Նրա խոսքերով՝ «Գազպրոմ»-ի հետ արտահանման հետ կապված նախորդ պայմանավորվածության ժամկետը լրացել է, և «եթե նոր պայմանագրում փոփոխություններ կատարվեն, ապա Վրաստանի…

  • ՏՄՊՊՀ-ն ավարտել է ուսումնասիրությունն ալյուրի շուկայում, տեղի է ունեցել ձեռքբերման գնի բարձրացում

    ՏՄՊՊՀ-ն ավարտել է ուսումնասիրությունն ալյուրի շուկայում, տեղի է ունեցել ձեռքբերման գնի բարձրացում

    Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրության համար հիմք էր հանդիսացել նախորդ տարեվերջին ալյուրի շուկայում արձանագրված գնային փոփոխությունը: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում: Ըստ հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից…

  • ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

    Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։ Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթեց նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և…

  • ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունը և որոշումը

    ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունը և որոշումը

    ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 25-ի խորհրդին նիստի վերաբերյալ տոկոսադրույքի արձանագրությունը և նույն նիստում հաստատված ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը։ Հաղորդագրության մեջ նշված է. «2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ…

  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կոչը տնտեսվարողներին

    Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կոչը տնտեսվարողներին

    Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) կոչով դիմել է բոլոր տնտեսվարողներին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«ՇՎՏՄ-ի կողմից ստուգումներ իրականացնելու ժամանակ, չարաշահումները կանխելու նպատակով՝ խնդրում ենք.• Ծանոթանալ հանձնարարագրին, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, պահանջել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի…

  • Ավտովաճառողները բողոքում են ՊԵԿ-ից

    Ավտովաճառողները բողոքում են ՊԵԿ-ից

    Ավելի քան 30 ավտովաճառող ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին  իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել գործող օրենքն ու համաներում շնորհել ամբողջ 2018 թվականի ընթացքում ավտոմեքենաների առուվաճառքից ստացված հարկերի չվճարված տուգանքների համար։Նրանք մտան կառավարության շենք, որտեղ նրանց դիմավորեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ում հետ ավտոներկրողները չեկան ընդհանուր համաձայնության:Մանրամասները ՝ տեսանյութում. Աղբյուրը ՝ galatv.com

  • 20 միլիոն դոլարի հնարավոր խնայողություն՝ նորարարության հաշվին

    20 միլիոն դոլարի հնարավոր խնայողություն՝ նորարարության հաշվին

    «Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում-առաջարկ է արել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ կառավարությանն առաջարկում ենք ՀԴՄ սարքավորումները փոխարինող համակարգ, որը բիզնեսներին համախառն 20,000,000 $ խնայողություն կապահովի ՊԵԿ-ի նախագահը վերջերս հրապարակեց նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներին անցնելու մասին որոշումը: Այն ներկայացրեց որպես կայացած փաստ` որոշ հարցեր թողնելով օդում կախ։ Մասնավորապես, թե նման…

  • Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունների հնարավոր միավորման մասին

    Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունների հնարավոր միավորման մասին

    Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միավորմանը: «Դա չի նշանակում մեկ գերատեսչության գործառույթները մյուս գերատեսչության մեջ ներառել, դա նշանակում է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ձևակերպվում են այնպիսի կառուցվածքային ձևաչափեր, որոնք պետք է պատասխանեն բոլոր հարցերին: Այսինքն, նոր ձևավորվող կառույցը պետք է հավասար կարևորությամբ վերաբերվի ինչպես…