Ճապոնիան նորից կներմուծի իրանական նավթ

Ամենադիտվածներ

Երևանում փրկարարները ննջասենյակի դռնից կախված դի են հայտնաբերել

Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել Է իրանական նավթի ներմուծումը: Այդ մասին, հունվարի 21-ին հայտարարել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
«Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել Է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առեւտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»:
Նա նշել Է, որ ԿԲ-ի եւ արտահանող ընկերությունների միջեւ ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաեւ կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը»:
«Ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել Է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային:
Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();