Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից: Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Կառավարության…
Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան, կներդրվի 250 մլն դոլար
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Կառավարության, «Արմփաուեր » ՓԲԸ-ի և «Ռենկո Ս.Պ.Ա»-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին: Պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։ Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է…
«Արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար», – Արայիկ Հարությունյան
Առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: «Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018 թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ…
2017 տարվա համեմատ 194 մլրդ ավելի գումար է հավաքագրվել․ Դավիթ Անանյան
Պետական բյուջեի եկամուտների հաշվառման և մեթոդաբանության առումով 2018 թվականը անցումային տարի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան: «Բազմաթիվ առիթներ են եղել ներկայացնելու այն, որ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց բացի, միասնական գանձապետական հաշվի գաղափարը և, ընդհանրապես, նոր գործիք ներդրվեց: Դրա հետ մեկտեղ ճշգրտվել է հարկային…
ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից
Պետական եկամուտների կոմիտեում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակիցների կարողությունները», – ասաց Անանյանը։ Նա նշեց, որ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։ «Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի լավագույնի միջև», –…
«Nokia»-ն հարյուրավոր աշխատատեղերի է կրճատում
Հեռուստահաղորդակցական սարքավորումների ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, պլանավորում Է շուրջ 350 աշխատողների կրճատել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Yle հեռուստաընկերությունը: Բոլոր կրճատումները պետք Է կատարվեն 2019 թվականին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացի Օուլուի գործարանից: Ներկայում Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում աշխատում Է շուրջ 6 հազար մարդ: Կրճատումները կանցկացվեն միջոցների խնայողության ծրագրի շրջանակներում, որի համաձայն,…
2018 թ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում պլանշետների արտադրությունը նվազել է 33.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 384 պլանշետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 33.2%-ով։ Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը աճել է 62.3%-ով և կազմել 1,066։ Ինչ վերաբերում է սմարթֆոնների արտադրությանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։ Հաղորդում է b24.am-ը։
Երևանի քաղաքապետարանն ընդունեց տեղական տուրքերի մասով արտոնություններ սահմանելու որոշումը
Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց՝ 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը:…
Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և…
Շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր Կոտայքում
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կոտայքի մարզում շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու։ «6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետ՝ իմ հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով մեր մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։…
Գազի սակագինը Ռուսաստանի համար նաև քաղաքական գործիք է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ էլ խոսվում էր գազի թանկացման մասին, և քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ Ռուսաստանը որպես սառը գործիք օգտագործում է գազի գինը Հայաստանի հետ հարաբերություններում ճնշում գործադրելու համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել՝ խոսելով Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության, և, մասնավորապես, գազի գինը սահմանում…
Եթե Նիկոլ Փաշինյանն ուշադիր լիներ, ապա կտեսներ` 2018–ի գնաճը կազմել է ոչ թե 1.8, այլ 2.5%. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Բագրատյանը, մասնավորապես, գրել է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ,…
«Կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպման խնդրի լուծմանը», – Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը»:
Ներմուծված ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 000 դրամ է, վաճառքի գինը ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է 160 000 դրամ․ ՊԵԿ նախագահ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված որոշ մտահոգությունների: Լրագրողները նշեցին` Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ներ կան, ինչին Անանյանը արձագանքեց. «Դուք վստա՞հ եք, որ Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մերը: Սոցկայքերում գրում են, որ, օրինակ, այդ նույն…















