ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 384 պլանշետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 33.2%-ով։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը աճել է 62.3%-ով և կազմել 1,066։ Ինչ վերաբերում է սմարթֆոնների արտադրությանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։
Հաղորդում է b24.am-ը։

