Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
Տնտեսված 404 մլն դրամը վերադարձվել է պետական բյուջե․ Արսեն Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։
Համաշխարհային բանկը բարելավել է 2019 թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 0.3 տոկոսով
Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցը: Ըստ դրա՝ 2018 թ-ին Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5.3%: 2019 և 2020 թթ.-ին կանխատեսվում է համապատասխանաբար 4.3 և 4.6% աճ: Նախորդ զեկույցում Համաշխարհային բանկը կանխատեսում էր, որ 2019-ին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4%:
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին», – Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր Ֆեյսբուքյան էջում հայատարարություն է տարածել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված իր գրության վերաբերյալ։ «Հարգելի՛ գործընկերներ, Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված…
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Հայաստանի ռեստորանների միության» անդամների հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Հայաստանի ռեստորանների միության» (ՀՌՄ) անդամների հետ՝ քննարկելու ռեստորանների հարկային բեռի ավելացման հարցը: Հաղորդում է Infocom-ը։
Արցախի պետբյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով
Արցախի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը: «Օրեր առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության…
Վարչապետի պաշտոնակատարի խորհրդականն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնին
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, նորընտիր ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել էլէկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ:Գրառման մեջ ասված է.«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։…
Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն
Կայացել է «Հայկական ռեստորանների միության» հերթական ժողովը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի ընթացքում մեկ օր բոլոր ռեստորանները փակելու են իրենց դռները՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով նոր հարկատեսակներից։ «Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի նշանք մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին», – նշված է միության հայտարարության մեջ: «Հայկական ռեստորանների միությունը» զգուշացնում է, որ սննդի…
Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական ուղղությունները
Արմենպրեսը տեղեկացնում է՝ Հայաստանի արտահանումը 2018թ-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 2003,9 մլն. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,7%-ով: Արտահանման ամենամեծ ծավալներն իրականացվել են դեպի Ռուսաստան, Շվեյցարիա և Բուլղարիա: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքի դինամիկան ըստ առանձին երկրների ցույց է տալիս, որ 2018-ի հունվար-հոկտեմբեր…
Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ․ ռուսական մամուլ
Ռուսական բոլոր լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են երեկ Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը մեծամասամբ «Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ» վերնագրի ներքո։ «Կոմերսանտ»-ը, մասնավորապես, գրում է, որ մոսկովյան այցից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը երեկ հույս է հայտնել, որ Երևանն ու Մոսկվան կկարողանան համաձայնության գալ գազի գնի շուրջ, նշելով, թե երեկվա բանակցություններում Պուտինն ու Փաշինյանը վերջնական որոշման չեն…
«Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են», – Դմիտրի Պեսկով
Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ սակագնի թեման քննարկվել է նաև դեկտեմբերի 27-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ բանակցությունները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող փաստել, որ մեր «Գազպրոմի» և հայկական գործընկերների…
Ալեքսեյ Միլլերը և Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստան գազ մատակարարելու հարցերը
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019 թվականի գազի Հայաստան մատակարարման հարցերը : Այս մասին գրում է russian.rt.com կայքը: «Հանդիպմանը քննարկվել են երկկողմանի համագործակցության ընթացքը և հետագա զարգացումները։ Մասնավորապես, խոսքը գնացել է 2019 թվականում Հայաստան գազ մատակարարելու խնդիրներին»,-գրում է կայքը:
Սևանա լճի հարակից տարածքներում կիրականացվեն հատուկ միջոցառումներ
Արմենպրես-ը գրում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների…
Հակոբ Արշակյանն ընդունել է «Հյուսիս-հարավ» ծրագրի ենթակապալառուին
Արմենպրեսը գրում է՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին, որոնց աշխատակիցները փակել էին Երևան-Թալին ճանապարհահատվածը և պահանջում էին, որպեսզի ծրագրի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարի ենթակապալառուներին, որոնք էլ իրենց հերթին վճարեն օգոստոսից չվճարված աշխատավարձերը։ Ինչպես «Արմենպրես»-ին…
Հունվարի 1-ից պարտադիր կդառնան նոր սերնդի ՀԴՄ-ները
ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ (նոր սերնդի ՀԴՄ-ներ) չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան…
Փաշինյանը գազի գնի մասին
Երեկ ուշ երեկոյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար` Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքի իր էջի միջոցով, ուղիղ եթերում խոսեց Մոսկվա կատարած իր այցի մասին, որտեղ խոսեց նաև գազի գնի մասին: «Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված…















