Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • Էքստրիմի վարպետը երկրորդ փորձից կարողացել է ֆլայբորդով անցնել Լա Մանշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Էքստրիմի վարպետը երկրորդ փորձից կարողացել է ֆլայբորդով անցնել Լա Մանշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Օգոստոսի 4-ին ֆրանսիացի էքստրեմալ մարզիկ Ֆրենկի Զապատան ֆլայբորդով հաջողությամբ անցել է Լա Մանշը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Սա մարզիկի երկրորդ փորձն է։ Առաջինը եղել է հուլիսի 25-ին և անհաջող ավարտ է ունեցել։ Զակատան թռչում է՝ տախտակի վրա կանգնած․ վառելիքի բաքը գտնվում է նրա ուսապարկում։ Սանգատտե քաղաքի (Ֆրանսիա) լողափից մինչև Բրիտանիայի Դուվրի Սուրբ Մարգարիտա նեղուցը…

  • Մեգան Մարքլը հագուստի հավաքածու կթողարկի

    Մեգան Մարքլը հագուստի հավաքածու կթողարկի

    Մեգան Մարքլը ցանկանում է թողարկել հագուստի իր սեփական հավաքածուն: Այս մասին գրում է Vogue-ը: Հավաքածուն ներկայացված կլինի Vogue UK-ի սեպտեմբերյան համարում: Մեգան Մարքլը հագուստ կթողարկի 4 տարբեր բրենդերի ներքո՝ Marks & Spencer, John Lewis & Partners, Jigsaw և Misha Nonoo: Նշվում է, որ վաճառքից ստացվելիք ամբողջ հասույթը փոխանցվելու է Smart Works ասոցիացիային, որը ծառայություններ է…

  • All inclusive հանգիստը կարող է եկամտաբեր լինել

    All inclusive հանգիստը կարող է եկամտաբեր լինել

    Հաճախ All inclusive հանգիստը թանկ է լինում: Հատկապես ընտանիքով այդպիսի շքեղություն թույլ տալու համար պետք է տարվա ընթացքում պատրաստվել: Այժմ հնարավարություն կա ոչ միայն էժան հանգստանալու, այլև այդ ընթացքում վաստակելու: Club Med հանգստավայրերի կայքը փնտրում է անաչառ և օբյեկտիվ զբոսաշրջիկների, ովքեր անկեղծորեն կնկարագրեն իրենց անցկացրած հանգստի բոլոր դրական և բացասական կողմերը: Կայքը հայտարարարել է թափուր…

  • Չինաստանում Hello kitty-ի հերոսի թեմատիկ այգի կհայտնվի

    Չինաստանում Hello kitty-ի հերոսի թեմատիկ այգի կհայտնվի

    Չինաստանի Խայնան մարզում Hello Kitty մուլտիպլիկացիոն հերոսի թեմատիկ այգի կհայտնվի։ Այս մասին հաղորդում է Xinhua-ն: Ծրագիրը կթողարկվի 2024 թվականին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Sanrio (Shanghai) International Trade ընկերությունը, որն ունի տվյալ բրենդի իրավունքները, և չինական Funde Holding Group ընկերությունը: Բացի թեմատիկ այգուց՝ ծրագրվում է ստեղծել մի շարք օբյեկտներ՝ հյուրանոցներ և առևտրային հարթակներ: Ակնկալվում է, որ…

  • Էդ Շիրանը գերազանցել է U2 խմբի համերգային շրջագայության ռեկորդը

    Էդ Շիրանը գերազանցել է U2 խմբի համերգային շրջագայության ռեկորդը

    Բրիտանացի կատարող Էդ Շիրանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին` U2 իռլանդական խմբի սահմանած ռեկորդը գերազանցելուց հետո: Ինչպես հաղորդում է BBC News-ը, հեղինակ կատարողի Divide համերգային շրջագայությունը պաշտոնապես կհամարվի ամենամեծն ու ամենից շատ այցելուներ և եկամուտ գրանցածը, երբ նա ավելի ուշ ելույթ ունենա Գերմանիայում: «Շնորհակալ եմ յուրաքանչյուրին և բոլորին, ովքեր ներկա են եղել ելույթին: 12 ելույթ…

  • ԱՄՆ-ում ավտոմեքենաների «գերեզմանոց» է վաճառքի հանվել

    ԱՄՆ-ում ավտոմեքենաների «գերեզմանոց» է վաճառքի հանվել

    Ամերիկյան Կոլորադո նահանգում սեփականատերը պատրաստ է բաժանվել 73 հին ավտոմեքենաներից, որոնք զբաղեցնում են կայանատեղին: Ինչպես գրում է motor.ru-ն, ապագա գնորդները պետք է շտապեն, քանի որ եթե չհաջողվի բոլոր մեքենաները վաճառել մինչև սեպտեմբեր, դրանք կհանձնվեն որպես ջարդոն: Մեքենաների արժեքը ցածր է գնահատվում, քանի որ դրանցից շատերը վարել ներկա պահին հնարավոր չի լինի: Բոլորն էլ վերանորոգման կարիք…

  • Զբոսաշրջիկին զարմացրել են Հիտլերի պատկերով հուշանվերները Իտալիայում

    Զբոսաշրջիկին զարմացրել են Հիտլերի պատկերով հուշանվերները Իտալիայում

    Բրիտանացի զբոսաշրջիկը իտալական խանութում հայտնաբերել է հուշանվերներային բաժակներ և գինու շշեր՝ Ֆաշիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի պատկերով, Երրորդ ռեայխի և նացիստական կարգախոսների խորհրդանիշներով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Զբոսաշրջիկ Անժելա Թոմփսոնը՝ Հյուսիսային Յորքշիրից, լուսանկարել է հուշանվերները Վենետիկի մերձակայքում գտնվող Լիդո դի Էզոլոյի հայտնի հանգստավայրում գտնվող խանութում: Նա թվիթերյան իր էջում լուսանկարներ է տեղադրել ՝…

  • 35 հազար երեխա Քունգ Ֆու-ի մարզում է անցկացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    35 հազար երեխա Քունգ Ֆու-ի մարզում է անցկացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    BBC Earth-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ավելի քան 35 հազար երեխա Քունգ Ֆու-ի մարզում են անցկացնում: Հետաքրքիրն այն է, որ տեսանյութն արվել է արբանյակից: Մարզումների ընթացքում երեխաները տեղաշարժվելով կառուցում են տարբեր պատկերներ: https://www.youtube.com/watch?time_continue=34&v=l1HD35AoO4E  

  • Victoria’s Secret-ի գլխավոր ցուցադրությունը կարող է չեղարկվել

    Victoria’s Secret-ի գլխավոր ցուցադրությունը կարող է չեղարկվել

    Victoria’s Secret-ի ներքնազգեստների շոու-ցուցադրությունը կարող է տեղի չունենալ այս տարի: The Daily Telegraph-ին այդ մասին պատմել է ապրանքանիշի «հրեշտակներից» մեկը՝ մոդել Շանինա Շեյքը, որը մասնակցել է վերջին ցուցադրություններին: Աղջիկը նշել է, որ կազմակերպիչները որոշել են դադար վերցնել և կենտրոնանալ շոուի անցկացման նոր ձևաչափեր գտնելու վրա: «Ինձ համար դժվար է գիտակցել, որ այս տարի ցուցադրությունը չի…

  • Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վճարվող DJ-ների ցանկը

    Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վճարվող DJ-ների ցանկը

    Forbes-ը ամենաբարձր վարձատրվող DJ-ների ցանկն է հրապարակել, որտեղ առաջին հորիզոնականում The Chainsmokers դուետն է. երաժիշտներ Էնդրյու Տագարտան և Ալեքսա Պոլլան 2019 թ.-ին վաստակել են 46 միլիոն դոլար: Երկրորդը պրոդյուսեր Marshmello-ն է, որի եկամուտը կազմել է 40 միլիոն դոլար: Նախորդ տարիների առաջատար Քելվին Հարիսը այս տարի շքերթի երրորդ հորիզոնականում է: Նա վաստակել է 38.5 միլիոն դոլար: Ցուցակում…

  • Ամենահարուստ հայ կինը Bank of America-ից դատարանով պահանջում է 1,1 մլրդ դոլար

    Ամենահարուստ հայ կինը Bank of America-ից դատարանով պահանջում է 1,1 մլրդ դոլար

    Ամերիկահայ գործարար, աշխարհի ամենահարուստ հայուհի Կարոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Ամերիկահայ գործարարը բանկին մեղադրում է նաև սեռական խտրականություն դրսևորելու մեջ։ Ռաֆաելյանին պատկանում է Alex and Ani զարդերի հայտնի բրենդը, որի շուրջ էլ ընթանում է վեճը։ Գործարարը պնդում է, որ իր դեմ…

  • Disney-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել

    Disney-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել

    Ամերիկյան The Walt Disney Company կինոընկերությունը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել ամենամյա կինոարտադրության հասույթով: Այս մասին տեղեկացնում է Quartzy-ը: Տվյալների համաձայն՝ ընկերության համար ամենաշահութաբեր եղել են «Վրիժառուները․ վերջնագիր», «Կապիտան Մարվել», «Ալլադին», «Առյուծ արքա» ֆիլմերը: Այս ֆիլմերից յուրաքանչյուրը համաշխարհային վարձույթում աշխատել է ավելի քան 1 մլրդ դոլար: Այս տարվա հուլիսին ընկերությունն աշխատել է 7.67 մլրդ դոլար՝…

  • Փոքրիկ սիմինդ փարթի արեցինք. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

    Փոքրիկ սիմինդ փարթի արեցինք. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին արձակուրդում է, լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում և կից գրել. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2372355819751466      

  • Այսօր ընկերության օրն է

    Այսօր ընկերության օրն է

    Ընկերության միջազգային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 30-ին: ՄԱԿ-ը պետական կառույցներին և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այդ օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան և կազմակերպել միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն միջազգային հանրության ջանքերին և ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջև երկխոսությանը, համերաշխությանը, փոխըմբռնմանը և հաշտությանը։ Աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և…

  • Տարանտինոյի ամենապահանջված ֆիլմը երկրորդն է Հյուսիսային Ամերիկայում

    Տարանտինոյի ամենապահանջված ֆիլմը երկրորդն է Հյուսիսային Ամերիկայում

    Քվենտին Տարանտինոյի նոր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը առաջին վարձութային հանգստյան օրերին հավաքել է 40,04 միլիոն դոլար՝ դառնալով ռեժիսորի կարիերայի համար ամենապահանջվածը: Այս մասին գրում է Wall Street Journal-ը: Նման հաջողություն ֆիլմը գրանցել է շնորհիվ դերասաններ Բրեդ Փիթի, Լեոնարդո դի Կապրիոյի, Մարգո Ռոբիի, Ալ Պաչինոյի և Կուրտ Ռասելի։ Այնուամենայնիվ, ֆիլմը չդարձավ Հյուսիսային Ամերիկայում առաջատարը: Երկրորդ շաբաթն…