Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Միանձնուհիները կես միլիոն դոլար են գողացել և վատնել կազինոյում
ԱՄՆ-ում երկու միանձնուհիներ կաթոլիկ դպրոցից, որտեղ նրանք աշխատում էին, հափշտակել են կես միլիոն ԱՄՆ դոլար, այնուհետ փողերը վատնել են կազինոյում և խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Այդ մասին գրում է Galatv.am-ը՝ հղում անելով Daily Breeze հրատարակչությանը: Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքի կաթոլիկ դպրոցի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որ կրթական հաստատության նախկին աշխատակցուհիները զգալի չափով գումար են գողացել և…
Ձկան կաշին այժմ նորաոճ է
Ձկան կաշին ոչնչով չի զիջում կոկորդիլոսին կամ օձին. Քենիայում դրանից ստեղծում են նորաոճ հագուստ: Շատերը կարծում են, որ այդ յուրօրինակ հումքը կարող է նոր թրենդ դառնալ նորաձևության ասպարեզում:
ԱՄՆ-ում Փրինսի երգերի հիման վրա երաժշտական ֆիլմ կնկարահանեն
Universal Pictures կինոստուդիան երաժիշտ Փրինսի մի քանի երգերի հեղինակային իրավունքն է ձեռք բերել և աշխատում է դրանց հիման վրա մյուզիքլ ստեղծելու վրա: Panorama.am-ի փոխանցմամբ և ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ֆիլմը օրիգինալ պատմություն է լինելու, որի սյուժեն հիմնված է լինելու երաժշտի երգերի վրա, ֆիլմը կենսագրական չի լինելու: Փրինս Ռոջերս Նելսոնը, որը հանդես է եկել Փրինս անվամբ ամերիկացի երգիչ և…
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Քանյե Ուեսթի երկհարկանի ինքնաթիռը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը երկհարկանի Boeing 747 ինքնաթիռ է ձեռք բերել: Օդանավի լուսանկարներն Instagram-ի իր էջում հրապարակել է նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, փոխանցում է ET Online-ը: Ինքնաթիռն ունի մի քանի ննջարան, հանգստի սենյակ և մարզասրահ: Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ օդանավ է բարձրացել իր ֆիթնես մարզչի հետ միասին, որպեսզի ուղևորության ընթացքում մարզվելու հնարավորություն ունենա: «Առանձնապես…
Բելգիայի բնակիչներից մեկը լոտոյով ավելի քան 50 մլն եվրո է շահել
Բելգիայի բնակիչներից մեկը EuroMillions լոտոյով շահել է ավելի քան 50 մլն եվրո: Ինչպես հաղորդում է armenpress-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի Բելգիայի մի քանի բնակիչ դառնում է միլիոնատեր: 2018 թվականի օգոստոսին բնակիչներից մեկը շահել էր 108 մլն եվրո, իսկ 2016 թվականի հոկտեմբերին մի հավաքարար կարողացել էր հաղթել 168 մլն եվրոյի ջեքփոթը,…
Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ
Դայվեր ընկերներ` Սթիվ Հեթեուեյը և Էնդրյու Բաթը, Նոր Զելանդիայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակ կղզու ջրերում հանդիպել են շատ երկար որդի: Տարօրինակ ստորջրյա արարածն ունեցել է 8 մետր երկարություն: Այն կարծես դատարկ օդային ժելեատիպ օրգանիզմ լիներ: Այն սահուն կծկվում դայվերների շուրջ: Հետագայում պարզվել է, որ այս արարածը հարյուրավոր հազարավոր օրգանիզմների կուտակում է:
Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ
Ճապոնական ոչ այնքան մեծ ընկերությունն իր արտադրանքով զարմացրել է բոլորին: Այնտեղ ստեղծում են գերիրական դիմակներ, որոնց դժվար է տարբերել մարդու իրական դեմքից: Դրանք ստեղծվում է 3D համակարգով, հաշվի են առնվում նույնիսկ ամենափոքր դետալները: Դիմակներն ունեն կնճիռներ և կրկնում են մաշկի բոլոր նրբությունները: Աղբյուր՝ aysor.am







