Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Արկտիկայում ցրտադիմացկուն մոծակների տեսակներ են հայտնաբերվել
Գիտնականներն Արկտիկայի տարածաշրջանում ցրտադիմացկուն մոծակների 9 տեսակ են հայտնաբերել: Մոծակների այս տեսակները կարողանում են գոյատևել ջերմաստիճանի անգամ բացասական ցուցիչի պայմաններում: Ուսումնասիրություններն իրականացրել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնական Անդրեյ Կրաշեննիկովը: Մոծակների այս տեսակներից մի քանիսը բերան չունենալու պատճառով չի սնվում: Նրանք հատուկ նյութեր են պարունակում, որոնք օգնում են մոծակներին խստաշունչ ձմռան պայմաններում սառցակալել, սակայն…
Աֆրիկայի հարավում հազվագյուտ չափերի ադամանդ է հայտնաբերվել
Աֆրիկայի հարավում` Լեսոտո թագավորությունում, հայտնաբերվել է հազվագյուտ չափերի ադամանդ: Այն կշռում է 72 կարատ: Ադամանդը դեղնավուն երանգ ունի: Հանքավայրը, որտեղ հայտնաբերվել է ադամանդը, շատ հայտնի է: Մինչ այս` նույն հանքավայրից հայտնաբերվել են նաև 46, 70 և նույնիսկ 326 կարատ կշռող ադամանդներ: Ընդհանրապես Լեսոտոյի թագավորությունը վերջին տարիներին աշխարհում ամենամեծ չափերի ադամանդ մատակարարող երկիրն է: 2018-ին այստեղ…
Լոնդոնում հայտարարել են Միջազգային Բուքերյան մրցանակի շորթ-թերթիկը
Գերմանիայից, Լեհաստանից, Կոլումբիայից, Օմանից, Ֆրանսիայից և Չիլիից գրողներ են տեղ գտել Միջազգային Բուքերյան մրցանակի շորթ-թերթիկում, որը շնորհվում է անգլերեն գրականության բնագավառում: Այդ մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Մրցանակն ստանալու հավակնորդների թվում հայտնվել է դրա անցյալ տարվա դափնեկիրը՝ լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը՝ «Գութանով անցիր մեռածների ոսկորների վրայով» վեպով, որն առաջին անգամ հրատարակվել է…
Կամիլա Կաբելոն դերասանական կարիերան կսկսի մոխրոտիկի կերպարով
Երգչուհի Կամիլա Կաբելոն դերասանական կարիերա է սկսում՝ դառնալով նոր Մոխրոտիկը: Գրեմմիի առաջադրված այս աստղը կհամագործակցի ռեժիսոր Քեյ Քենոնի հետ։ Նա չի սահմանափակվի միայն մոխրոտիկին մարմնավորելով․ ֆիլմի սաունդթրեքների հեղինակն ու կատարողը ևս Կաբելոն է լինելու: Ֆիլմը, որի պրոդյուսերներից է նաև դերասան, հումորիստ, հաղորդավար, շոումեն Ջեյմս Քորդենը, դեռ չի բացահայտել իր սցենարային ու դերասանական կազմի գաղտնիքները, բայց…
Netflix-ը հրապարակել է Բիյոնսեի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Netflix-ը հրապարակել է փաստավավերագրական “Homecoming: A Film by Beyonce” ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը Բիյոնսեի և Coachella փառատոնին նրա ելույթների մասին է: Մեկ օրվա ընթացքում թրեյլերը YouTube-ում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում: Փաստավավերագրական ֆիլմի ռեժիսորը հենց երգչուհին է: Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն համերգային կադրեր, այլև կուլիսային հետաքրքիր դրվագներ: Հայտնի է, որ երաժշտական քննադատները…
Apple-ը արքայազն Հարրիի մասնակցությամբ սերիալ կնկարահանի
Apple ընկերությունը Օփրա Ուինֆրիի վավերագրական սերիալ կնկարահանի՝ բրիտանացի արքայազն Հարրիի մասնակցությամբ: Սերիալը հասանելի կլինի AppleTV+-ին բաժանորդագրությամբ: Ինչպես հայտնում է Deadline-ը, հոգեկան վիճակի մասին սերիալը կցուցադրվի 2020 թվականին:
Երկիր մոլորակի յուրահատուկ լուսանկարները տիեզերքից (ՖՈՏՈՇԱՐՔ)
Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Թիմ Պիկին հաջողվել է յուրահատուկ լուսանկարներ ստանալ, որտեղ պատկերված է երկիրը։ Լուսանկարներն արվել են միջազգային տիեզերական կայանից։ Աստղագնացի խոսքով, նա այդ լուսանկարներով փորձել է արտահայտել այն զգացողությունները, որոնք նա զգում է Երկրին նայելիս։ Ըստ Պիկի՝ մեր մոլորակի փխրուն գեղեցկությունը չի կարող չհիացնել։ «Ես ուղղակի նկարել եմ այն, ինչն ինձ ապշեցուցիչ գեղեցիկ…
Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհում հնագույն նավը
Թուրքիայի Անթալիա քաղաքի ափամերձ հատվածում նախկինում երբևէ հայտնաբերված ամենահին նավի մնացորդներն են գտել: Աղբյուրը հայտնում է, որ նախկինում ամենահին նավը համարվել է Բուլղարիայի մոտակայքում հայտնաբերված նավը: Պարզվել է, սակայն, որ այն Թուրքիայում հայտնաբերվածից առնվազն 1200 տարով ավելի նոր է: Հնագույն նավի մնացորդները հայտնաբերվել են Միջերկրական ծովում` 50 մետր խորության վրա: Ենթադրաբար, նավը ավելի քան 3500…
Անքնությունը պայմանավորված է գեներով
Ավելի քան 85.000 մարդու ԴՆԹ հետազոտության արդյունքում բացահայտվել է 47 գենետիկական գոտի, որոնք ազդում են քնի որակի և տևողության վրա: Այդ գեներից մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվել է 36-ը, որոնցից 26-ը պատասխանատու է քնի որակի և սերոտոնին հորմոնի արտադրման համար, իսկ մնացած 10-ը՝ քնի տևողության: Հիշեցնենք, որ սերոտոնինը համարվում է երջանկության հորմոն, այն նաև նյարդային հաղորդիչ…
“La La Land” ֆիլմի ռեժիսորը նոր մինի-սերիալ է նկարահանում
Օսկարակիր Դեմիեն Շազելը նոր նախագծի վրա է աշխատում: Այս անգամ ռեժիսորը Netflix-ի համար մինի-սերիալ է նկարահանում, և իր շուրջ շատ ուժեղ դերասանական կազմ է հավաքել: Մինի-սերիալի գլխավոր դերը բաժին է ընկել “Moonlight” և “High Flying Bird” ֆիլմերի դերասան Անդրե Հոլանդին: Deadline-ը նշում է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև «Ոսկե Արմավենու» դափնեկիր լեհ էսթետ Պավել Պավլիկովսկու…
«Գահերի խաղի» դերասանները պատմել են իրենց համար շոկային տեսարանների մասին
«Գահերի խաղի» դերասանները պատմել են, թե սերիալի որ տեսարաններն են առավել շոկային եղել իրենց համար, ինչպես նաև ասել են, թե ում հետ էին նախընտրում նկարահանվել: Սոֆի Թերները, որը հայտնի է Սանսա Սթարքի դերակատարմամբ, նշել է, որ ամենաանսպասելի սյուժետային շրջադարձը իր համար Նեդ Սթարքի մահն էր առաջին եթերաշրջանում: «Այդ պահից ես այլևս չէի վստահում շոուին այն…
Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ երգի մրցույթում
Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի ժամանակ: Նորությունն առաջինը հայտնել են Իսրայելի լրատվամիջոցները՝ նշելով, որ երգչուհու ելույթը կլինի և՛ պատմական, և՛ խենթ: Մադոննայի ներկայացուցիչներն այնուհետև նհաստատել են նորությունը: Մադոննան երկու երգ կկատարի, որոնցից մեկն ընդգրկված է նրա՝ շուտով թողարկվելիք ալբոմում: Հայտնի է նաև, որ երգչուհու ելույթը մեկ միլիոն դոլար է արժենալու: Նշենք նաև՝ 2016թ.-ին…
Ամերիկացի ռեփերը պատմության մեջ ամենակարճ համերգն է ունեցել
Ամերիկացի ռեփեր R Kelly-ն պատմության մեջ ամենակարճ համերգն է տվել` ակումբի բեմում ելույթ ունենալով ընդամենը 28 վայրկյան: Համերգից հետո ռեփերը մոտ կես ժամ ծախսել է երկրպագուների հետ լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: https://www.instagram.com/p/Bv7sD-mHJMQ/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again
Նապոլեոնի գահը վաճառվել է 500 հազար եվրոյով
Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում վաճառվել է 500 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է աճուրդն անցկացրած «Օսենաթ» աճուրդի տունը: Կայսերական գահը վաճառվել է 500 հազար եվրոյով` ներառյալ վճարները: Գահի նոր սեփականատիրոջ անունը նշված չէ: Փորագրված, ոսկեգույն գահը գնահատվել էր ընդամենը 80 հազար եվրո: Նման ցածր գինը կապված էր գահի կեղծ…














