Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

    The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

    Pitchfork-ը հայտնում է, որ Կանադացի երգիչ The Weeknd-ը, սոուլ ոճում ստեղծագործող երգչուհի SZA-ն և ռեփեր Թրեվիս Սքոթը նոր սաունդթրեք են ձայնագրում «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի համար: Pitchfork-ի տվյալներով «Գահերի խաղի» ստեղծագործական թիմը The Weeknd-ին խնդրել է սերիալի երկրպագուների համար երգ ձայնագրել, իսկ երգիչը որոշել է Թրեվիսին և SZA-ին էլ միացնել այս գործին: Պարբերականը…

  • Մայրության և գեղեցկության տոնը՝ Սիրահարների այգում. ժանրային նոր մոտեցումներ (ֆոտոշարք)

    Մայրության և գեղեցկության տոնը՝ Սիրահարների այգում. ժանրային նոր մոտեցումներ (ֆոտոշարք)

    Մայրության և գեղեցկության տոնը մայրաքաղաքում նշվել է Սիրահարների այգում կազմակերպված համերգով: Երեկոյի ընթացքում տոնին միացած բնակիչներին ու քաղաքի հյուրերին իրենց կատարումներով շնորհավորել են «Արամ MP3»-ը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ», ինչպես «Նեմրա» խմբերը: Օրվա տրամադրությունն ու ռիթմերը համախմբել էին տարբեր սերունդների ու տարբեր ճաշակի մարդկանց: ՛  

  • Մասկը բացահայտել է Tesla-ի տարբերանշանի նշանակությունը

    Մասկը բացահայտել է Tesla-ի տարբերանշանի նշանակությունը

    Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը վերջապես հայտարարել է, թե ինչ է նշանակում Tesla ընկերության տարբերանշանը: Մասկը հայտնել է, որ ընկերության տարբերանշանը (լոգոտիպը) կատվի քթի պատկեր է: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Ապրիլի 1-ին սոցցանցի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է Tesla-ի տարբերանշանի՝ կենդանու քթին նման լինելու մասին, ինչին Մասկը պատասխանել…

  • Լոնդոնի կենդանաբանական այգում սալամանդր են ցուցադրել

    Լոնդոնի կենդանաբանական այգում սալամանդր են ցուցադրել

    Լոնդոնյան կենդանաբանական այգին առաջին անգամ չինական հսկայական սալամանդր է վերցրել իր խնամքի տակ: Երկկենցաղին փրկել են երկու տարի առաջ: Կենդանին հազվադեպ հանդիպող երկկենցաղ է: Չինական հսկայական սալամանդրերը ժամանակակից ամենախոշոր երկկենցաղներն են: Նրանց երկարությունը հասնում է մինչև 180 սանտիմետրի, իսկ քաշը՝ 70 կիլոգրամի:

  • Հայտնի են Billboard 2019-ի առաջադրված աստղերը

    Հայտնի են Billboard 2019-ի առաջադրված աստղերը

    Billboard ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մայիսի 1-ին Լոս Անջելեսում։ Այն կվարի երգչուհի Քելլի Քլարքսոնը: Երեկ՝ ապրիլի 4-ին, հայտնի են դարձել նաև մրցանակաբաշխության անվանակարգերն ու դրանցում առաջադրված երաժիշտները: Ամենաշատ անվանակարգերում առաջադրված է ռեփեր Քարդի Բին. նա 21 անգամ առաջադրվել է 19 անվանակարգում: Երգչուհին երեք անվանակարգում՝ «Hot 100 չարթի առաջատար երգ», «Լավագույն վաճառված երգ»…

  • Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

    Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

    Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան: Օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։ «Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին։ Արգենտինայում մեծ հայկական համայնք կա։ Բացի դրանից` գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի…

  • «Գահերի խաղը» սերիալի հերոսները կարմիր գորգի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

    «Գահերի խաղը» սերիալի հերոսները կարմիր գորգի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին փակ ցուցադրությունը, որին ներկա են եղել սերիալի գրեթե բոլոր դերասանները: Variety շաբաթաթերթը ֆոտոշարք է հրապարակել, որտեղ «Գահերի խաղը» սերիալի հերոսները կարմիր գորգի վրա են։

  • HBO-ն մի շարք քայլերի է դիմել «Գահերի խաղը» հեռուստասերիալի գաղտնիությունը պահելու համար

    HBO-ն մի շարք քայլերի է դիմել «Գահերի խաղը» հեռուստասերիալի գաղտնիությունը պահելու համար

    «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերական անձնակազմը եթերաշրջանի սյուժետային գաղտնիությունը պահելու համար ստիպված է եղել տարբեր քայլերի դիմել: Դերասանների սցենարները խիստ վերահսկվել են: Անգամ կեղծ տեսարաններ են նկարվել պապարացիներին շեղելու համար: «Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել նաև ֆիլմում Սանսային մարմնավորող Սոֆյա Թուրների նշանածի՝ Ջո Ջոնասի հետ: Նշվում է, որ Սոֆյա…

  • Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

    Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

    Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը։ Այն այս տարվա համար կազմել է TripAdvisor ագրեգատորը` օգտատերերի գնահատումների հիման վրա: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը և Թայվանի EVA Air-ը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, և Ճապոնիայի Japan Airlines-ը: Թոփ-10-ում են նաև ԱՄՆ-ի Southwest…

  • Սրբուկը ելույթ կունենա առաջինը

    Սրբուկը ելույթ կունենա առաջինը

    «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Կանոնների համաձայն` Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։…

  • Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը

    Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը

    SpaceX ընկերության հիմնադիր և Tesla ընկերության համահիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը։ Այն կոչվում է RIP Harambe ու նվիրված է 2016 թվականին ամերիկյան կենդանաբանական այգում սպանված գորիլային: «Երևի սա իմ լավագույն աշխատանքն է», – գրել է Իլոն Մասկը: Ներկայումս ավելի քան 800 հազար ունկնդիր ունեցող ռեփ կատարումը ներկայացնում ենք ստորև․

  • Հայաստանը` հետիոտնային տուրիզմի ամենահարմար ուղղություն

    Հայաստանը` հետիոտնային տուրիզմի ամենահարմար ուղղություն

    Հանրահայտ CNN Travel ճամփորդական ալիքը ներկայացրել է հետիոտնային ճամփորդությունների համար ամենահարմար 23 ուղղությունները։ Այդ շարքում տեղ է գտել նաև Հայաստանը: «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» տասնօրյա շրջագայությունը կկատարվի աշխարհի ամենալավ ուղղություններից մեկով, որը, անցնելով լեռնահանքային գագաթներով ու կանաչ անտառներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի և Հաղպատի վանքերն իրար է միացնում: Մենք հնարավորություն ունենք նաև տեսնելու Գեղամա վայրի…

  • Ավստրալիայում վարդագույն լիճ է գոյացել

    Ավստրալիայում վարդագույն լիճ է գոյացել

    Ավստրալիայի Մելբուռն քաղաքում վարդագույն լիճ է հայտնվել: Քաղաքի զբոսայգիներից մեկի արհեստական ջրավազանում ջուրը դարձել է վառ վարդագույն: Այգի են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի լուսանկարեն այդ զարմանալի երևույթը: Որոշ մարդիկ հեքիաթային տեսանկարահանումներ են իրականացնում: Ջուրը վարդագույն է դարձել դրա ընդերքում առկա կարմիր բույսերի կողմից արտադրվող կարմիր պիգմենտի` բետա-կարոտինի շնորհիվ: Երբ օդի ջերմաստիճանը իջնի, և բույսերը «հանգստանան»,…

  • Արգենտինայում հնադարյան արջի մնացորդներ են հայտնաբերվել

    Արգենտինայում հնադարյան արջի մնացորդներ են հայտնաբերվել

    Արգենտինայի հանքերից մեկում աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հնադարյան արջի մնացորդներ: Գտածոյի տարիքը կազմում է մոտ 700 հազար տարի: Ոսկորները շատ լավ են պահպանվել: Դրանք կարելի է տեսնել հանքի հարևանությամբ բացված թանգարանում: