Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
Չեխիայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հունվարի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:…
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։ Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթեց նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և…
Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին: «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք…
Կառավարության հաստատած փոփոխությունը
Կառավարությունը հաստատեց ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին փոփոխությունները, ըստ որի՝ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը. ✅ առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական…
Պետական վերահսկողական ծառայությանը Toyota մակնիշի ավտոմեքենա կամրացվի
Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները կամրացվեն պետական վերահսկողական ծառայությանը (2012 թվականի արտադրության «Toyota LC») և Արագածոտնի մարզպետարանին (2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»): Տեղեկացնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական կայքը։
Կառավարության որոշումը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ
Կառավարությունը որոշեց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: 2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, շահառուները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: Հայտնում է…
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից:«Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում»,…
Սահմանվեցին այն զենքերն ու հատուկ միջոցները, որոնք պետք է կրեն դատական կարգադրիչները
Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստում սահմանվեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաև դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետևյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք: Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել…
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից: Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Կառավարության…
Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան, կներդրվի 250 մլն դոլար
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Կառավարության, «Արմփաուեր » ՓԲԸ-ի և «Ռենկո Ս.Պ.Ա»-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին: Պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։ Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է…
ԿԳՆ պաշտոնակատարը այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ Արայիկ Հարությունյանը նախ այցելել է ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ,…
«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը» հաստատվեց. Կվերականգնվեն հյուծված ջրային ռեսուրսները
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար: Ըստ որոշման նախագծի՝ հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝…
Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված են անդամների երկու երրորդը։ «Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մի բան ակնհայտ է՝ նախարարությունների…















